Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին առաջադրել են «Վացլավ Հավելի» անվան մարդու իրավունքների մրցանակի: Այս նախաձեռնությամբ հանդես են եկել մի խումբ հայտնի իրավապաշտպաններ: Ի՞նչ է հայտնի այդ մրցանակի մասին: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Դա միջազգային, հեղինակավոր մրցանակ է, որը 2013թ.-ին հիմնադրել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ «Խարտիա 77 իրավաշտպան» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ: Փաստորեն այս մրցանակը փոխարինել է մինչ այդ եղած մեկ այլ մրցանակի, որը հենց այդպես էլ կոչվում էր՝ «ԵԽԽՎ մարդու իրավունքների մրցանակ»: Սա, կարելի է ասել, շարունակությունն է: Մրցանակը շնորհվում է Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ունեցած հատուկ դերի համար: Եվ ահա Ռուբեն Վարդանյանին առաջադրած նախաձեռնող խումբը, դիմելով ԵԽԽՎ-ին, ընդգծում է, որ առաջադրելով նրան, գնահատում է Վարդանյանի ահռելի աշխատանքը մարդասիրության բնագավառում, որը նա կատարել է որպես «Ավրորա»մարդասիրական մրցանակի համահիմնադիր և հաշվի են առնում նաև Արցախում հայրենակիցների իրավունքների պաշտպանությանն ուղղված նրա ջանքերը: Այդ փաստաթղթի ներքո ստորագրել են հեղինակավոր բազմաթիվ իրավապաշտպաններ»,-ասել է Երկանյանը:
Արդյո՞ք Ռուբեն Վարդանյանը իրական շանսեր ունի: Ովքե՞ր են ընտրելու, ու ե՞րբ հայտնի կդառնա դափնեկրի անունը:
Մանրամասները՝ ամբողջական տեսանյութում: