Ռուսաստանի արտգործնախարարությունը Հայաստանը դասել է ոչ բարեկամական այն պետությունների շարքին, որտեղ ռուսաստանցիներին կարող է սպառնալ երրորդ երկրներ արտահանձնվելու վտանգը: Դիվանագիտական գերատեսչությունն այդ տեղեկությունը հաստատել է պաշտոնապես: Արտյոմ Երկանյանը թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել:
«Ռուսաստանի արտգործնախարարության «Բազմակողմանի համագործակցության դեպարտամենտի» պետ Գրիգորի Լուկյանովը ռուսաստանյան պետական «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հաստատել է, որ Հայաստանը դասվել է այն պետությունների շարքին, որոնցում Ռուսաստանի քաղաքացիները չեն կարող իրենց լիարժեք ապահովված զգալ, քանի որ կա վտանգ՝ այլ 3-րդ պետություններ նրանց արտահանձնելու»,-ասել է Երկանյանը:
Որքանո՞վ է հիմնավոր Մոսկվայի այս մտավախությունը: Իրականում ի՞նչ է նշանակում այն, որ Հայաստանը դասվել է այս շարքին:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: