Ի՞նչ սպասել ԵԱՏՄ-ից Հայաստանի նկատմամբ. զրույց Սերգեյ Մինասյանի հետ

Աստանայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության հերթական գագաթնաժողովը։ Ինչպես հայտնի է վերջին շրջանում, հայ-ռուսական հարաբերությունների լարման ֆոնին, անընդհատ խոսվում էր այն մասին, որ այդ գագաթնաժողովում քննարկվելու է Հայաստանի կարգավիճակի հարցը։ Այն օրակարգում չկար, սակայն այս օրերի ընթացքում դարձավ ամենաուշագրավն ու ինտրիգայինը։ Մանրամասները՝ տեսանյութում:

Մոսկվայում պատրաստվում են նոր սահմանափակումներ կիրառել Ռուսաստան ներմուծվող հայաստանյան ապրանքատեսակների նկատմամբ

Ռուսաստանի «Ռոսսելխոսնադզոր» պետական գերատեսչությունը հայտարարել է, որ սահմանափակումներ է կիրառելու հայաստանյան նոր ապրատեսակի նկատմամբ: Այս անգամ ո՞ր ապրատեսակի վրա կտարածվի արգելքը: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս անգամ սահմանափակումները տարածվել են «Ջերմուկ» հանքային ջրի 64.5 մլն շշի նկատմամբ: Հիշեցնեմ, որ շաբաթներ առաջ արդեն իսկ արգելք էր տարածվել «Ջերմուկ» հանքային ջրի մեկ այլ խմբաքանակի վրա. այդ … Read more

Տեղեկատվական աղմո՞ւկ, թե՞ իրական սպառնալիք․ ԵԱՏՄ գագաթնաժողովի արձագանքները «Շանթի» անդրադարձում

Աստանայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության հերթական գագաթնաժողովը։ Ինչպես հայտնի է վերջին շրջանում, հայ-ռուսական հարաբերությունների լարման ֆոնին, անընդհատ խոսվում էր այն մասին, որ այդ գագաթնաժողովում քննարկվելու է Հայաստանի կարգավիճակի հարցը։ Այն օրակարգում չկար, սակայն այս օրերի ընթացքում դարձավ ամենաուշագրավն ու ինտրիգայինը։ Ի՞նչ կորոշի ի վերջո ԵԱՏՄ-ն․ սա տեղեկատվական աղմո՞ւկ է, թե՞ իրական սպառնալիք։ Մանրամասները՝ … Read more

Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանել հայաստանյան գյուղատնտեսական արտադրանքի համար

Աստանայում բացվել է 5-րդ Եվրասիական տնտեսական ֆորումը, որին հաջորդելու է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գագաթնաժողովը: Հայաստանի ղեկավարը չի մասնակցելու, բայց Հայաստանին վերաբերվող հարցեր են քննարկվելու: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ինչպես հայտնի է՝ Հայաստանը ներկայացված է լինելու կառավարության 2-րդ դեմքով. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է լինելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն: Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի … Read more

Մոսկվան պաշտոնապես դիմել է Երևանին՝ ակնարկելով, որ պատրաստ է ավելի քան 3 անգամ բարձրացնել գազի սակագինը

Մոսկովյան «Կոմերսանտ» թերթը տեղեկություն է տարածել, թե Ռուսաստանի պատկան ատյանները պաշտոնապես դիմել են Հայաստանի կառավարությանը՝ զգուշացնելով, որ կարող են չեղարկել գազի, նավթամթերքի ու չմշակված ադամանդների մատակարարման արտոնյալ պայմանները: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:  «Մոսկովյան «Կոմերսանտ»-ը գրում է, թե մայիսի 25-ին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը պաշտոնական նամակով դիմել է Հայաստանի ՏԿԵ նախարարությանը՝ տեղեկացնելով … Read more

Բաքվում սկսվել է Արցախի նախկին ղեկավարների գործով վերաքննիչ բողոքի դատական քննությունը. ի՞նչ որոշում արժի սպասել։

Բաքվում այսօր մեկնարկել է Արցախի նախկին ղեկավարների գործով ռազմական դատարանի կայացրած վճռի վերաքննիչ բողոքի քննությունը: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Շատ քիչ բան է հայտնի: Այս դատական նիստի գումարման մասին տեղեկությունը տարածել է «Ազերթաչ» պետական գործակալությունը: Նույնիսկ նախապես չկար ոչ մի տեղեկություն այն մասին, որ այսօր այդպիսի նիստ է գումարվելու: Ինչպես և նախորդ … Read more

Ի՞նչն է ընտրողին հետ պահելու ընտրակաշառքի գայթակղություններից․ «Շանթի» անդրադարձը

Ինչո՞ւ են նախընտրական շրջանում ընտրակաշառքն ու շանտաժի լեզուն դառնում արդյունքի հասնելու կարևոր գործիք։ Ի՞նչ հոգեբանական ազդեցություն ունեն այս երեևույթները, և որո՞նք են օրենքով որոշված ու ներքին գիտակցական սահմանները, որոնք հետ են պահելու ընտրողին գայթակղություններից ու պաշտպանելու վախերից։ Հարցերի պատասխանները առաջարկվող տեսանյութում։  

Բաքվի մամուլը պնդում է, թե Ռուբեն Վարդանյանին կարող են արտահանձնել Ուկրաինային․ որքանո՞վ է դա իրատեսական

Ադրբեջանական մամուլում լուրեր են տարածվում այն մասին, թե իբր Բաքվի իշխանական ատյաններում քննարվում է Ռուբեն Վարդանյանին Ուկրաինային արտահանձնելու հնարավորությունը: Ըստ այդ տեղեկություների, Արցախի նախկին պետնախարարին կարող են փոխանցել Ուկրաինայի իրավապահներին, որոնք իբր նրան քրեորեն հետապնդելու հիմքեր ունեն: Որքանո՞վ են հավաստի այդ տեղեկությունները: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս տեղեկությունն առաջինը հայտնել է ադրբեջանական «Այնա» թերթը. … Read more

Ամերիկացիները Հայաստանին առաջարկել են ընտրել մոդուլային ռեակտորների 4 տարբերակներից մեկը. դրանցից ո՞րի դեպքում էլեկտրաէներգիան չի թանկանա

Ավարտվել է ատոմային էներգետիկայի հարցերում մասնագիտացած ամերիկացի փորձագետների այցը Հայաստան: Վաշինգտոնից ժամանած պատվիրակները մասնագիտացած են մոդուլային ռեակտորների կառուցման գործում: Ո՞ր կազմակերպությունն են ներկայացնում ամերիկացի մասնագետները: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մայիսի 19-22-ը Երևանում էին ամերիկյան Sargent & Lundy ընկերության փորձագետները: Եթե չեմ սխալվում դա Ամերիկայում ամենահին ինժեներախորհրդատվական ընկերությունն է, որը մասնագիտանում է միջուկային էներգետիկայի հետ … Read more

Օր 15-րդ. ինչպե՞ս է գնահատվում քարոզարշավի ընթացքը ՔՊ-ի կողմից

Հայաստանի ներքաղաքական կյանքում հերթական ընտրական գործընթացը կրկին անցնում է բավականին լարված և ակտիվ մթնոլորտում։ Քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը ոչ միայն ներկայացնում են իրենց ծրագրերն ու առաջնահերթությունները, այլև հաճախ փոխադարձ կոշտ քննադատությունների ու մեղադրանքների են դիմում։ Տաղավարում հյուրընկալել ենք Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի թեկնածու Նատալյա Սինորյանին: Մանրամասները՝ տեսանյութում: