Հայաստանն ու Հնդկաստանը քննարկում են Հայաստանում ռազմական տեխնիկայի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը: Նյու Դելիում հրատարակվող «Ինդիան Դիֆենս Ռիսըրչ Վինգ» պարբերականի տեղեկությունների համաձայն, խոսքը «Պինակա» տեսակի հրթիռային համալիրները Երևանում հավաքելու մասին է: Արժե՞ հավատալ պարբերականի տեղեկություններին: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Փորձը ցույց է տալիս, երբ Հնդկաստանի ՊՆ-ին անհրաժեշտ է ինչ-որ տեղեկություն տարածել և ստուգել այդ տեղեկության վերաբերյալ արձագանքը, սովորաբար հենց այս պարբերականի միջոցով են տեղեկտվական արտահոսքերը կազմակերպում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս պարբերականի միջոցով տարածված տեղեկատվական արտահոսքերը ամիսներ հետո միշտ հաստատվել են: Ուստի դա հաշվի առնելով, կարծում եմ արժի լուրջ ընդունել այս տեղեկությունը և այն հավաստի համարել»,-ասել է Երկանյանը:
Վերջին ամիսներին ռազմատեխնիկական բնագավառում Հայաստանի ու Հնդկաստանի միջև հարաբերություններում, կարծես, ակտիվացո՞ւմ կա:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: