Վաղվանից Ռուսաստանը արգելք է կիրառելու Հայաստանից ծաղկի ներմուծման համար: Որոշումը կայացրել է երեկ «Ռոսպոտրեբնադզոր» գերատեսչությունը: Ո՞րն է պատճառը: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
««Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել է, որ այդ սահմանափակումը կիրառվում է՝ մեջբերում եմ. «ռուսաստանցիների ֆիտոսանիտարական բարեկեցությունն ապահովելու նպատակով»: Գերատեսչությունը պնդում է, թե վերջին ամիսների ընթացքում Հայաստանից ներկրված ծաղիկների մեջ հայտաբերվել է ֆիտոսանիտարական նորմի 132 խախտման դեպք: Այդ նպատակով գերատեսչությունը որոշել է Հայաստանում ջերմոցային տնտեսություններում անհրաժեշտ ստուգումներ իրականացնել, որի ավարտից հետո կորոշի՝ վերացնո՞ւմ է կրկին այդ արգելքը, թե՝ շարունակելու է այն կիրառել»,-ասել է Երկանյանը:
Ծաղկից բացի նաև որոշ այլ ապրանքատեսակների համար էլ Ռուսաստանում արգելքներ են կիրառվել վերջերս: Կարո՞ղ ենք վստահորեն ասել, որ այս ամենը ունի քաղաքական ենթատեքստ:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: