Շարունակվում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի այցը Վատիկան: Այսօր Վեհափառը աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել Սուրբ աթոռի կառույցներում: Այդ հանդիպումների վերաբերյալ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:
«Արամ Վեհափառը Վատիկանում է քառօրյա այցով: Այսօր նա դասախոսություն է ունեցել «Օրիենտալում ստադիորում» հաստատությունում. սա կաթոլիկ աշխարհի բարձրագույն ամենակարևոր ուսումնական հաստատությունն է, և իր ելույթում նա խոսել է Մերձավոր արևելքում քրիստոնեությանը սպառնացող մարտահրավերների մասին՝ այդ թվում նաև արցախահայերի իրավունքների: Նա այսօր նաև հանդիպում է ունեցել Վատիկանի «Էկումենիզմի» համար պատասխանատու ատյանում՝ տեղի պաշտոնյաների հետ քննարկելով այդ թվում նաև Սուրբ Զատիկը նույն օրը տոնելու անհրաժեշտության հարցը»,-ասել է Երկանյանը:
Արդյո՞ք նկատվում են Լևոն 14-րդի կողմից քրիստոնեական համերաշխության կոնկրետ դրսևորումներ: Կոնկրետ ինչպե՞ս է աշխատում ադրբեջանական լոբբինգը Վատիկանում:
Մանրամասները՝ ամբողջական տեսանյութում: