Ինչի՞ համար է Երևան ժամանում միջուկային էներգետիկայի ամերիկացի մասնագետներից բաղկացած միջգերատեսչական պատվիրակությունը

Մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ վաղը Երևանում կայանալու է ԱՄՆ-ից ժամանած միջուկային էներգետիկայի ոլորտի մասնագետների աշխատանքային հանդիպումը հայ գործընկերների հետ: Քննարկման առանցքում լինելու են Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորների կառուցման հետ կապված տեխնիկական հարցերը: Ովքե՞ր են ամերիկյան պատվիրակության կազմում: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Վաղուց արդեն շրջանառվում են տեղեկություններն այն մասին, որ կարևոր փուլ են մտել ամերիկյան կողմի մասնագետների մասնակցությամբ Հայաստանում մոդուլային ռեակտորներ կառուցելու նախագծի վերաբերյալ քննարկումները: Բայց որպեսզի ԱՄՆ-ն հնարավորություն ունենա Հայաստանին իր միջուկային տեխնոլոգիաները փոխանցել, պետք է ստորագրվի համապատասխան համաձայնագիր, որ ամերիկացիները կոչում են «1,2,3»: Փետրվարի 9-ին, Հայաստան կատարած այցի ժամանակ, Ջեյ Դի Վենսը Հայաստանի վարչապետի հետ ստորագրեց հայտարարություն՝ այս համաձայնագրի տեքստի բովանդակության վերաբերյալ»,-ասել է Երկանյանը:

Ե՞րբ կարող է տեղի ունենալ «1,2,3» համաձայնագրի ստորագրումն ու ի՞նչ կհետևի դրան:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment