Քննարկվել են ՀՀ-ի և Եգիպտոսի միջև ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի ռազմարդյունաբերության պետնախարար Մուհամմադ Սալահ ալ-Դին Մուստաֆայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Եգիպտոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը և ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի պաշտպանության նախարարի հետ – Live News

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի պաշտպանության նախարար, գեներալ Աբդել Մագիդ Սակրի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը: Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի: ՀՀ  ՊՆ

Պապիկյանը Եգիպտոսում մասնակցել է «EDEX 2025» ցուցահանդեսի բացմանը, որին ներկա է եղել նախագահ Ալ-Սիսին

Դեկտեմբեր 01,2025 16:26 Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «EDEX 2025» միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որին ներկա էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: ՀՀ ՊՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից … Read more