Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է․ փա՜ռք նահատակներին․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է:  

«Փա՜ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- սոցցանցի իր էջում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հրապարակելով 

տեսանյութ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովն օրենք ընդունեց՝ հունվարի 27-ը սահմանելով Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։

Այսօր ոչ աշխատանքային օր է։

«Ընտրել ենք հունվարի 27-ը՝ որպես բանակի օրվան նախորդող օր, որովհետև ավանդաբար հունվարի 28-ին պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր»,- ասել էր Ռուբինյանը։

Leave a Comment