Երկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը «Ուրարտու» ֆուտբոլի ակադեմիայի սան էր

Հունվարի 14-ին, հրազենային վնասվածքից մահացած ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանը «Ուրարտու» ակադեմիայի սան էր։ Ակադեմիան նրա մահվան առթիվ հանդես է եկել հայտարարությամբ. «Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է «Ուրարտու» ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը։ Վահանը իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում: Մեր … Read more

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ-ն արձագանքեց – Live News

Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում  է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին

Տեղեկություն ունեմ, որ ՀՀ արևելյան սահմանին ժամկետային զինծառայողի դիակ է հայտնաբերվել․ Պ նախարարը պարզաբանում ունի՞

Տեղեկություն ունեմ, որ ՀՀ արևելյան սահմանին` «Ախպերաձոր» կոչվող վայրում ժամկետային զինծառայողի դիակ է հայտնաբերվել, ասում են հրազենային վնասվածքով։ Մեծախոս Պ նախարարը պարզաբանում ունի՞։ Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը