Երկօրյա արձակուրդ նորակոչիկներին. նոր որոշում – Live News

ՀՀ զինված ուժերում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, որի շրջանակում նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ: Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ։Լրացուցիչ արձակուրդների տրամադրման գործընթացը շարունակվում է։

Երդման արարողությունից հետո զինվորներն ստանում են երկօրյա արձակուրդ. Պապիկյան (տեսանյութ)

Վերջերս ավարտվեց ձմեռային զորակոչը, և բանակում մեկնարկել է երդման արարողությունների փուլը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տարածած տեսանյութում ասում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Մեր վերջին փոփոխության արդյունքում երդման արարողությունից հետո զինվորները ստանում են երկօրյա արձակուրդ և կարող են գնալ իրենց տուն, վայելել այս կարևոր փուլը ծնողների հետ»,- ասել է Պապիկյանը: