Երդման արարողությունից հետո զինվորներն ստանում են երկօրյա արձակուրդ. Պապիկյան (տեսանյութ)

Վերջերս ավարտվեց ձմեռային զորակոչը, և բանակում մեկնարկել է երդման արարողությունների փուլը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տարածած տեսանյութում ասում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Մեր վերջին փոփոխության արդյունքում երդման արարողությունից հետո զինվորները ստանում են երկօրյա արձակուրդ և կարող են գնալ իրենց տուն, վայելել այս կարևոր փուլը ծնողների հետ»,- ասել է Պապիկյանը:

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավոր Նշան Խաչատրյանի երդման արարողությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նշան Խաչատրյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին և մաղթել հաջողություններ: