Փետրվարի 23-ը ՌԴ ԶՈՒ 102-րդ ռազմաբազայում նշվել է մարտական շոուով – Live News

Գյումրիում ՌԴ պաշտպանության նախարարության 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն իրենց ռազմիկ նախնիներից ժառանգել են հայ ժողովրդի հետ «ուս ուսի լինելու» զգացողություն։ Այս մասին հայտարարել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը՝ ռազմաբազայի տարածքում Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ։ «Հերոսներից, որոնց հիշատակը հավերժացել է այստեղ՝ Գյումրիում, «Պատվո բլուր» հուշահամալիրում, դուք ժառանգել եք այդ զգացումը։ Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին իրեն դրսևորեց որպես եղբայրական ժողովուրդ և հսկայական զոհեր տվեց հանուն մեր ընդհանուր հաղթանակի», – հայտարարել է Տիտովը։ Նա նաև շնորհավորել է զորամասի հրամանատար, գնդապետ Անդրեյ Յուդակովին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հերոսի կոչում ստանալու կապակցությամբ: Տիտովը հավելել է, որ ՌԴ ցանկացած դիվանագետի համար մեծ պատիվ է Հայրենիքի պաշտպանի օրը նշել հենց ռազմաբազայում և տեսնել զինծառայողների, որոնք մասնակցել են ռազմական հատուկ գործողությանը: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ի՞նչ է կատարվում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում․ զինծառայողներից մեկի մոտից թմրամիջոց է հայտնաբերվել

Գյումրիում ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը ձերբակալվել է թելեգրամյան ալիքով «կրիստալ» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու համար Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի աշխատակիցներն այս քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներից մեկի, 25-ամյա՝ Վ․Գ․-ի մոտ թմրամիջոց են հայտնաբերել։ Երիտասարդ զինծառայողը բնակվում է ռազմաբազայի զորանոցում։ Ոստիկանները, օպերատիվ տեղեկություններ ձեռք բերելով, զինծառայողին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու պահելու կասկածանքով ձերբակալել … Read more

Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարները խոչընդոտել են արդարադատության իրականացմանը ՀՀ-ում. ՀՔԱՎ

Ավելի քան ութ տարի տևած դատավարական գործընթացի ընթացքում Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործը ուղեկցվել է արդար դատաքննության և մի շարք հիմնարար իրավունքների խախտումներով, ինչի պայմաններում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը չի դադարել հետևողականորեն պաշտպանել տուժողի իրավունքները և պահանջել, որպեսզի գործի քննությունը իրականացվի օրենքի պահանջներին համապատասխան։ 2025 թվականի նոյեմբերի 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Գլխավոր դատախազություն հանցագործության … Read more