Փետրվարի 23-ը ՌԴ ԶՈՒ 102-րդ ռազմաբազայում նշվել է մարտական շոուով – Live News
Գյումրիում ՌԴ պաշտպանության նախարարության 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն իրենց ռազմիկ նախնիներից ժառանգել են հայ ժողովրդի հետ «ուս ուսի լինելու» զգացողություն։ Այս մասին հայտարարել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը՝ ռազմաբազայի տարածքում Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ։ «Հերոսներից, որոնց հիշատակը հավերժացել է այստեղ՝ Գյումրիում, «Պատվո բլուր» հուշահամալիրում, դուք ժառանգել եք այդ զգացումը։ Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին իրեն դրսևորեց որպես եղբայրական ժողովուրդ և հսկայական զոհեր տվեց հանուն մեր ընդհանուր հաղթանակի», – հայտարարել է Տիտովը։ Նա նաև շնորհավորել է զորամասի հրամանատար, գնդապետ Անդրեյ Յուդակովին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հերոսի կոչում ստանալու կապակցությամբ: Տիտովը հավելել է, որ ՌԴ ցանկացած դիվանագետի համար մեծ պատիվ է Հայրենիքի պաշտպանի օրը նշել հենց ռազմաբազայում և տեսնել զինծառայողների, որոնք մասնակցել են ռազմական հատուկ գործողությանը: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։