Պատրաստ ենք շարունակել համագործակցությունը ՀՀ-ի հետ․ Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի ԶՈՒ ԳՇ պետին

Այսօր ընդունել եմ պաշտոնական այցի շրջանակում Հայաստանում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին, հայտնում է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը: «Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Բարձր եմ գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկայիս մակարդակը՝ կարևորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը: Գեներալ Չաուհանը հայտնել է Հնդկաստանի … Read more

ՊՆ վարչական համալիրում կայացել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի դիմավորման արարողությունը (տեսանյութ)

Փետրվարի 2-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Հնդկաստանի պետական օրհներգերը։