Հայրենական մեծ պատերազմին 300 հազար զոհ տված Հայաստանը այսօր վախենում է դատապարտել ֆաշիզմը, սա աբսուրդ է

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց ոչ թե «Պատիվ ունեմ» -ի նախագիծը այլ մերժեց սեփական երկրի պատմությունը: Հայաստանում չի եղել գրեթե մեկ ընտանիք ում պապերը չեն մասնակցել Հայրենական մեծ պատերազմին 300 հազար զոհ տված Հայաստանը այսօր վախենում է դատապարտել ֆաշիզմը, սա իրոք աբսուրդ է: Տպավորություն է, որ մենք Լիտվան ենք կամ Լատվիան, որտեղ դա նորմալ է … Read more

Մինսկում տեղի կունենա Մեծ հաղթանակի գործում հայերի ներդրմանը նվիրված միջոցառում

14 Մայիսի 2025, 16:09 Մայիսի 14-ին Մինսկում տեղի կունենա «Հայերի ներդրումը Մեծ հաղթանակում. պատմության առանցքային դեմքերն ու էջերը» խորագրով միջոցառում: Այս մասին հայտնում է «Բելառուսի հայերը» տելեգրամյան ալիքը։ Հիշատակի երեկոյին կներկայացվեն նշանավոր զորավարների, մոռացված հերոսների և ոգեշնչող պատմությունների մասին: Ծրագրում ներառված են պատմական տարեգրություններ, եզակի արխիվային նյութեր, կենդանի շփում և քննարկում:

Ու պարզվում է, որ այդ ամբողջ պատերազմը, որ Հիտլերը զորք է հավաքել, զինել է, մի նպատակ է ունեցել. որ ստեղծվի միասնական Հայաստան. Էդգար Ղազարյանը հեգնեց

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայում գտնվելու մասին՝ ասաց. «Մինչեւ մայիսի 9-ին նրա՝ Մոսկվա գնալը ասեմ, որ մեր պաշտոնական տոնացույցում նախ կա օրենքով սահմանված պետական տոն՝ մայիսի 8: Դա կաչվում է Երկրապահի օր: Ու Հայաստանի ոչ մի պաշտոնյա ուղերձ … Read more

Պյատիգորսկում շնորհավորել են Հայրենական մեծ պատերազմի հայ վետերաններին

Պյատիգորսկի հայ համայնքի ներկայացուցիչներն այցելել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Նիկոլայ Արզումանյանին, համակենտրոնացման ճամբարների կալանավորներ Շողեր Պողոսյանին և Աննա Բաղդասարյանին: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է Պյատիգորսկի հայ համայնքը: Ի նշան երախտագիտության՝ վետերաններին հանձնվել են նվերներ, հարգանքի ու երախտագիտության խոսքեր են հնչել պատերազմի տարիներին ցուցաբերած արիության, հերոսության և անձնվիրության համար: Համայնքի ներկայացուցիչներն ընդգծել են հայրենիքի … Read more

Աբխազիայում հայ համայնքի ջանքերով հուշահամալիր է բացվել

10 Մայիսի 2025, 14:38 Սուխումի շրջանի Գումիստա գյուղում տեղի է ունեցել հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողություն: Կարմիր ժապավենը կտրել են Աբխազիայի Հանրապետության նախագահ Բադրա Գունբան և հայ համայնքի նախագահ Ալիկ Մինոսյանը: Այս մասին տեղեկանում ենք համայնքի տելեգրամյան ալիքում: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխնախագահ Բեսլան Բիգվավան, վարչապետ Վլադիմիր Դելբան, խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբան, Աբխազիայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ … Read more

Alpha News-ի ռեպորտաժը Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարության մասին՝ դիտեք երեկոյան եթերում

Alpha News-ի նկարահանող խումբը ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը: Այն մասին, թե ինչպես են անցկացվել հանդիսավոր միջոցառումները Կարմիր հրապարակում, ինչ միջոցառումներ են նախատեսվում Ռուսաստանի մայրաքաղաքում, և ինչպես է կազմակերպվել ամբողջ աշխարհի լրագրողների աշխատանքը, դիտեք Alpha News-ի երեկոյան եթերում:

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈՒՂԻՂ | Մեկնարկել է «Անմահ գնդի» ավանդական հիշատակի քայլերթը

Երևանում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված «Անմահ գնդի» ավանդական հիշատակի քայլերթը, որին մասնակցում է նաև ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Քայլերթը մեկնարկել է Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից և կավարտվի Հաղթանակի զբոսայգու «Անմահ կրակ» հուշահամալիրում։ Այնուհետև 13:30-ին Մայր Հայաստան հուշարձանի մոտ համերգային ծրագիր կանցկացվի։ Երթն առաջարկում … Read more

Բարձր է եղել գինը, որը հայ ժողովուրդը վճարել է Հաղթանակի համար. նրա ավելի քան 300 հազար որդիներ ու դուստրեր չեն վերադարձել պատերազմից. ՌԴ դեսպան

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի շնորհավորական ուղերձը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Ռուսաստանում հիշում են և երբեք չեն մոռանա, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ ուս-ուսի տված խիզախորեն պայքարել է ֆաշիստական զավթիչների դեմ: Ռազմաճակատ են մեկնել ավելի քան 600 հազար հայ մարտիկներ, որոնցից չորս արժանացել … Read more

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշարձանին

Մայիս 09,2025 12:05 Հարգանքի տուրք՝ պատերազմում հաղթանակած հերոսների հիշատակին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր Հաղթանակի և խաղաղության տոնի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշարձանին: ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակ     Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ … Read more

«Դե, օդում կրակում են»․ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէր Խնածախում կատարվածից

«Այսօր Հաղթանակի օրն ենք նշում»,-Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ արցախյան պատերազմում տարած հաղթանակի օրը չե՞ք նշում, զոհվածների հիշատակը չե՞ք հարգում, փոխնախարարը կրկնեց․ «Մենք նշում ենք Հաղթանակի օրը»։ Լրագրողները տարօրինակ համարեցին այն, որ փոխնախարարն ասում է՝ միայն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրն են նշում և հարցրին, թե … Read more