Հրդեհ՝ Երևանում․ «Nissan»-ը ամբողջությամբ այրվել է

Այսօր՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվում։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Երևանի բնակիչ 76-ամյա Աշոտ Հ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի տարածումը ապա մարել այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։ Ըստ … Read more

Զինծառայողի մահվան դեպքով առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է․ ՔԿ

23 Օգոստոսի 2026, 16:13 Օգոստոսի 23-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության հատկանիշներով։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է քննություն։

Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ շենքի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին

23 Օգոստոսի 2026, 16:00 Օգոստոսի 23-ին, ժամը 08:20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գուսան Շերամի փողոցի 109 շենքի բակում դի կա: Դեպքի վայր մեկնած ոստիկանները նշված հասցեում հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու մարմին: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:

Մոսկվայում տեղի է ունեցել երաժիշտ Գեորգի Գարանյանի ծննդյան օրվան նվիրված համերգ

23 Օգոստոսի 2026, 15:37 Մոսկվայում՝ Հայ Առաքելական Եկեղեցու տաճարային համալիրի տարածքում գտնվող «Տապան» թանգարանում, տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Ռուսաստանի ժողովրդական արտիստ, լեգենդար սաքսոֆոնահար, կոմպոզիտոր և դիրիժոր Գեորգի Գարանյանի ծննդյան օրվան: Երաժիշտը կյանքից հեռացել է 2010 թվականին, սակայն նրա ստեղծագործությունը շարունակում է ապրել: Երեկոյի ընթացքում հնչել է Գարանյանի երաժշտությունը, իսկ միջոցառման հյուրերը վերհիշել են նրա … Read more

Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ

23 Օգոստոսի 2026, 15:19 ՊՆ N զորամասում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան: Ծառայում էր Վայքի զորամասերից մեկում: Ավելի վաղ հայտնել էինք, որ 24News-ի տեղեկություններով այսօր բանակում ոչ մարտական պայմաններում հերթական զինվորն է մահացել։ Պաշտպանության նախարարությունն էլ քիչ առաջ հաստատեl է տեղեկությունը՝ հայտնելով, որ օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի … Read more

ՊՆ-ն հաստատեց` հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով

23 Օգոստոսի 2026, 13:00 ՊՆ-ն հաստատեց` օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով:  «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ 24News-ը հայտնել էր, որ բանակում՝ ոչ … Read more

Բազմաթիվ մարդիկ հավաքվել են Գեղարդավանքում՝ զորակցություն հայտնելու Բագրատ Սրբազանին

23 Օգոստոսի 2026, 11:48 Այսօր տասնյակ քաղաքացիներ և հոգևորականներ հավաքվել են Գեղարդի վանական համալիրում։ Հավաքի մասնակիցները եկել են իրենց զորակցությունն ու աջակցությունը հայտնելու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23 Օգոստոսի 2026, 11:40 24News-ի տեղեկություններով, բանակում` ոչ մարտական պայմաններում, քիչ առաջ ժամկետային զինծառայող է մահացել: Թե ի՞նչն է եղել պատճառը, այս պահին հայտնի չէ: ՊՆ-ից այս պահին տեղեկությունը չեն մեկնաբանում։

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ. հայտարարվել է հրդեհավտանգության բարձր ռիսկ

23 Օգոստոսի 2026, 11:00 Հայաստանի տարածքում առաջիկա երկու օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ «Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված` օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին, օգոստոսի 22-ի հետ համեմատ, ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին` լեռնային մարզերում … Read more

Խոշոր ու ղբերգական ավտովթար Արմավիրի մարզում. կա 1 զոհ և 5 վիրավոր

23 Օգոստոսի 2026, 10:30 Օգոստոսի 23-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։45-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին՝ Ակնալիճ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Ford Transit» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel Vectra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, իսկ «Ford … Read more