https://www.youtube.com/watch?v=feBHRs8uGGQ
Երևանում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված «Անմահ գնդի» ավանդական հիշատակի քայլերթը, որին մասնակցում է նաև ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Քայլերթը մեկնարկել է Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից և կավարտվի Հաղթանակի զբոսայգու «Անմահ կրակ» հուշահամալիրում։
Այնուհետև 13:30-ին Մայր Հայաստան հուշարձանի մոտ համերգային ծրագիր կանցկացվի։
Երթն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։