Հայրենական մեծ պատերազմին 300 հազար զոհ տված Հայաստանը այսօր վախենում է դատապարտել ֆաշիզմը, սա աբսուրդ է

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց ոչ թե «Պատիվ ունեմ» -ի նախագիծը այլ մերժեց սեփական երկրի պատմությունը:

Հայաստանում չի եղել գրեթե մեկ ընտանիք ում պապերը չեն մասնակցել Հայրենական մեծ պատերազմին 300 հազար զոհ տված Հայաստանը այսօր վախենում է դատապարտել ֆաշիզմը, սա իրոք աբսուրդ է:

Տպավորություն է, որ մենք Լիտվան ենք կամ Լատվիան, որտեղ դա նորմալ է համարվում, մենք Հայաստանում ենք, ով այդ պատերազմին տվել է ամեն հնարավոր բան, սկսած Էջմիածնի եկեղեցու ոսկիներից մինչև մի ամբողջ ազգի արյուն ու քրտինք:

Մենք Հայաստանում ենք և ունեցել ենք մարշալ Բաղրամյան և ադմիրալ Իսակով,Նելսոն Ստեփանյան և գնդապետ Զաքյան:

Ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովուրդը անկրկնելի ավանդ ունի և վստահ եմ միշտ էլ կունենա անկախ այսօրվա կառավարող շրջանակների արևմուտքի առաջ ունեցած թուլակամությունից ու վախերից:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Leave a Comment