ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկային մի խումբ ծառայողների
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 7-ին հանդիպել է պարեկային մի խումբ ծառայողների, որոնք առաջին անգամ ստանում են սպայական կոչումներ։ Շնորհավորական խոսքում նախարարն ընդգծել է, որ պարեկներն իրենց գիտելիքների ու հմտությունների շնորհիվ հաջողությամբ հաղթահարել են ընտրության բարդ փուլը։ Նա նաև վստահություն է հայտնել, որ սպայական կոչում ստացած պարեկները հետագա ծառայության ընթացքում լավագույնս կդրսևորեն մասնագիտական հմտությունները: … Read more