Քահանայի կնոջը «դոմփելու» համար վտարված Վազգեն Միրզախանյանի հե՞տ եք պայքարելու սրբապղծության դեմ․ հարց Փաշինյանին

«Տեղյա՞կ եք մամուլի հրապարակումներին, որ ձեր կողմ անցած և տիրադավ եպիսկոպոսներից Վազգեն Միրզախանյանը, նախկինում, երբ եղել է Վիրահայոց թեմի առաջնորդը, այդ շրջանում սեռական ինտիմ կապի մեջ է եղել, ձեր խոսքերով ասած՝ «դոմփել է» իր քահանայի կնոջը և դրանով իսկ պատճառ հանդիսացել այդ քահանայի ընտանիքի փլուզմանը, և նրան այնտեղից վտարել են, որ ավելի մեծ զարգացումներ չլինեն»,-ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց լրագրող Վահե Մակարյանը։

Լրագրողը հայտնելով, որ մամուլում տեղեկություններ են եղել նաև տվյալ եպիսկոպոսի ֆինանսական մեքենայությունների մասին՝ հարցրեց. «Հիմա նա պի՞ղծ է, թե մաքրամաքուր, կուսակրոն հոգևորական։ Հիմա այս մարդու միջոցով ինչպե՞ս եք փորձում պայքարել սրբապղծության դեմ, ինքը պղծությամբ զբաղվե՞լ է»։

Փաշինյանը նշեց, թե ինքը նման տեղեկություններ չունի, ապա հավելեց. «Բայց ես էս գլխից էլ հայտարարեցի, որ մեզնից որևէ մեկը անմեղ կամ սուրբ ձևանալու մտադրություն, կանխավարկած չունի։ Ընդհակառակն՝ բարենորոգման հայտարարության մեջ արձանագրված է մեր մեղավորությունը և պատասխանատվությունը։ Ես ինքս գնում եմ, խորանի առաջ ծնկի եմ գալիս ու մեղքերի թողություն խնդրում։ Մենք որևէ մեկի հավատաքննության չենք ենթարկում։ Մեր ստորագրած  հայտարարությունը բաց է նաև կաթողիկոսի համար, եթե ուզում է՝ կարող է միանալ դրան»։

Leave a Comment