Մեր ողջ պատմության ընթացքում երբեք նման քաղաքական աղետ չի եղել. Լապիդ

Մեր ողջ պատմության ընթացքում երբեք նման քաղաքական աղետ չի եղել։ Իսրայելը նույնիսկ սեղանի շուրջ չէր, երբ որոշումներ էին կայացվում մեր ազգային անվտանգության առանցքային հարցերի վերաբերյալ, գրել է Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը: Մեզնից տարիներ կպահանջվեն շտկելու այն քաղաքական և ռազմավարական վնասները, որոնք Նեթանյահուն հասցրեց իր գոռոզության, անփութության և ռազմավարական պլանավորման բացակայության պատճառով»,- հայտնել է Լապիդը։

2026 թվականին մարդկությունը Կարիբյան ճգնաժամից հետո աշխարհակործան պատերազմին էլ ավելի մոտ կլինի, քան երբևէ

Ի սկզբանե ընդգծենք, իսկ հետագայում բազմաթիվ հիմնավորումներ կներկայացնենք, որ այս եզրահանգումը բխում է ոչ միայն ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Կոնկովի այն կանխատեսումից, որ 2026թ. ռազմական հակամարտությունների հնարավոր գոտիները կարող են ընդլայնվել: Ըստ քաղաքագետի, 2026թ. հիմնականը կշարունակի մնալ Ուկրաինական հակամարտությունը: «Առաջին հերթին հակամարտության գոտիները կապված կլինեն ներկայիս ճգնաժամերի զարգացման հետ,- «Лентой.ру»–ի … Read more