ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը

Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը։ Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակը:

Հորդորում եմ`այս ընթացքում օգտագործել միայն համայնքի կողմից տրամադրվող ջուրը կամ շշալցված տարբերակը. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին

Հորդորում եմ`այս ընթացքում խմելու և կենցաղային (սննդի լվացում, պատրաստում, լվացվել) նպատակներով օգտագործել միայն համայնքի կողմից տրամադրվող ջուրը կամ շշալցված տարբերակը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյաը: «Գանգատների՝ թուլություն, գլխացավ, սրտխառնոց, այտուցներ, ձեռքերի դող, մաշկի ցանավորում կամ ինքնազգացողության այլ վատթարացման դեպքում անհապաղ դիմել բժշկի»,-գրել է նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ … Read more

Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք

Սեպտեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 03:28-ին (Գրինվիչի ժամանակով` սեպտեմբերի 2-ին՝ ժամը 23։28-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.44⁰ և արևելյան երկայնության 44.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը … Read more

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Օգոստոսի 30-ին՝ ժամը 09։23-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարանի պատշգամբը փլուզվել է, ինչի հետևանքով երկու քաղաքացի ընկել է 4-րդ հարկ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։ Փրկարարների օգնությամբ երկու անձ դուրս է բերվել վտանգավոր տարածքից։ Մեկ անձ հոսպիտալացվել է։

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս. Դադոյանի) ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռ.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Այս մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

Ադրբեջանի Լաչին քաղաքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

2026 թվականի օգոստոսի 25-ին Ադրբեջանի Հանրապետության Լաչին քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները, ինչպես նաև երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական … Read more

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել է

Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Քննչական կոմիտեից հայտնում են, որ նա կալանավորվել է:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ Նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը:

Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում

Օգոստոսի 10-ին, Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ, Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հանդիպումը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը ինչպես նախորդ տարի տեղի … Read more

Միրզոյանը և Սիբիհան քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային  իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ։