Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու է օվկիանոսի ջուրը աղի, իսկ գետերինը՝ հիմնականում քաղցրահամ

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու է օվկիանոսի ջուրը աղի, իսկ գետերինը՝ հիմնականում քաղցրահամ։ Անձրևաջրերը, որոնք բնական պայմաններում թույլ թթվային են՝ մթնոլորտային ածխաթթու գազի հետ փոխազդեցության հետևանքով, անցնելով ապարների և հողաշերտերի միջով, աստիճանաբար լուծում են տարբեր հանքանյութեր և աղեր։ Այդ լուծված նյութերը գետերի միջոցով տեղափոխվում են դեպի լճեր, ծովեր և օվկիանոսներ։   Գետերի ջուրը մշտապես թարմացվում է … Read more

Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ – Live News

«Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ։ Ինչպես հայտնել է ՇՄ նախարարությունը, այս ամենը ևս մեկ քայլ է կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ և վկայում է վայրի կենդանիների պոպուլյացիայի վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության մասին։

Երեք օրում հանրապետության շրջաններում տեղումների քանակը կազմել է 15-25, Սյունիքում՝ մինչև 49 մմ

Ինչպես նախապես կանխատեսել էր Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը մարտի 27-ից մեր հանրապետությունը գտնվում է հարավից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Դրա առավել ինտենսիվ փուլը գրանցվել է մարտի 27–28-ին, սակայն տեղումները շարունակվել են նաև հաջորդ օրերին՝ ընդգրկելով գրեթե ողջ երկրի … Read more

ՇՄՆ, ԶՊՄԿ-ն ու ճապոնական ընկերությունը համատեղ ծրագիր են սկսում հողմային էներգիայի ոլորտում

Փետրվարի 5-ին Շրջակա միջավայրի նախարարությունում կնքվել է քառակողմ հուշագիր՝ Շրջակա միջավայրի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճապոնական «KOMAIHALTEC» ընկերության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև։ Ծրագրի շրջանակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն աշխատելու է ճապոնական Komaihaltec Inc. ընկերության հետ՝ ընկերության տարածքում ԶՊՄԿ-ի ներքին կարիքների համար հողմային էներգիայով աշխատող փակ հիբրիդային էներգահամակարգի ստեղծման հնարավորությունների ուսումնասիրության ուղղությամբ։ … Read more

Մթնոլորտային օդի վտանգավոր թափոնների հաշվետվություններն իրականացվում են էլեկտրոնային եղանակով

Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է․ «Հարգելի քաղաքացիներ, համաձայն Կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1008-Ն և N 1001-Ն որոշումների՝ բացառապես էլեկտրոնային եղանակով է իրականացվում՝ Պետական հաշվառման ենթակա մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների աղբյուրներ ունեցող իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց կողմից տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունների՝ -լիազոր մարմնին ներկայացման.-ներկայացված … Read more