Ուկրաինական պատերազմը Հայաստանի տնտեսության համար եղել է ոչ թե մարտահրավեր, այլ հնարավորություն. քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով կառավարության այսօրվա նիստին Փաշինյանի հայտարարություններին՝ գրում է․ «Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, թե «չնայած բազմաթիվ մարտահրավերներին, Հայաստանի տնտեսությունը 2018 թվականից ի վեր աճել է 50 տոկոսով»: Ներեցեք, բայց սա ևս՝ չկրթված, անգետ մարդկանց համար արվող հայտարարություն է: Հայտարարություն, որի «հասցեատեր» կամ «սպառող» կարող է լինել միայն մարդը, որը կամ … Read more

Իրանը փորձում են «սիրիացնել», Ադրբեջանն ստանում է ռազմամթերքի հերթական խմբաքանակը, Ալիևը Հայաստանը որակում է «թշնամի»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է.  «Հայաստանի անմիջական հարևան Իրանում շարունակվում են ցույցերը, որոնք արտաքին ուժերը փորձում են օգտագործել Իրանի կայունությունը խաթարելու ու երկիրը փաստացի «սիրիացնելու» համար։ Սիրիայի Հալեպի շրջանում, ուր մի քանի տասնյակ հազար հայ է ապրում, կառավարական ուժերը թուրքական աջակցությամբ փորձում են գրավել քրդական շրջանները, որի արդյունքները կանխատեսելի «անկանխատեսելի են»։ Ամեն պահ հայության վրա … Read more

Փաշինյանը «եկեղեցու նորոգման» օրակարգով փորձում է շեղել մարդկանց՝ խաղաղության պլանի բացահայտումից

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․ «ԳԱՆՁԱԳՈՂԻ ԱՂՈԹՔԸ Հայաստանի գերագույն գլխավոր գանձագողը երեկ «ներողություն էր խնդրում» Հիսուս Քրիստոսից այն բանի համար, որ «նրան մենակ է թողել»: Ադրբեջանում մեր գերիներին «ազատելու համար» Ալիևին իր որդուն «զոհաբերողը» շատ լավ գիտի ինչպես խաղալ միամիտ ժողովրդի սրտի լարերի վրա: Նա գող ու ավազակ է ոչ միայն նյութական հարթությունում, այլև` … Read more

Հայտնի են 2026 թվականի վարժական հավաքների ժամկետները

Կառավարությունը հաստատեց 2026 թվականի ընթացքում վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշման նախագիծը: «Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգա­վի­ճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը որոշում է. 1. 2026 թվականի ընթացքում հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպա­յական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 1) 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև … Read more

2026 թվականին մարդկությունը Կարիբյան ճգնաժամից հետո աշխարհակործան պատերազմին էլ ավելի մոտ կլինի, քան երբևէ

Ի սկզբանե ընդգծենք, իսկ հետագայում բազմաթիվ հիմնավորումներ կներկայացնենք, որ այս եզրահանգումը բխում է ոչ միայն ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Կոնկովի այն կանխատեսումից, որ 2026թ. ռազմական հակամարտությունների հնարավոր գոտիները կարող են ընդլայնվել: Ըստ քաղաքագետի, 2026թ. հիմնականը կշարունակի մնալ Ուկրաինական հակամարտությունը: «Առաջին հերթին հակամարտության գոտիները կապված կլինեն ներկայիս ճգնաժամերի զարգացման հետ,- «Лентой.ру»–ի … Read more

Ինչո՞ւ են ծնողները երեխաների փոխարեն անում աշխատանքը. նախարարը՝ դասագրքերի մասին

2025 թվականը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար եղել է հագեցած ու բազմաշերտ․ կրթական լայնածավալ ծրագրերից ու բարեփոխումներից մինչև դրանց շուրջ առաջացած բուռն հանրային քննարկումներ։ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, ակադեմիական քաղաքի գաղափարը, ուսուցիչների ատեստավորումը, հանրակրթության նոր չափորոշիչները ձևավորել են մի տարի, որը միաժամանակ գնահատման և վերլուծության կարիք ունի։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Հեռանկար»-ի … Read more

Ընդդիմությունից պնդում են՝ Մայր Աթոռի դեմ պայքարելու հարցով Փաշինյանը կարող է կանգնել դատարանի առջև, իշխանությունից հակադարձում են

Միայն հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին խառնվելու, Մայր Աթոռի դեմ պայքարելու հարցով վարչապետ Փաշինյանը դատարանի առջև է կանգնելու մի քանի հոդվածներով: Վստահ է ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Մասնագիտությամբ իրավաբան Մինասյանը վերլուծել է վարչապետի խախտումներն ու եզրակացրել. «Քրեական պատասխանատվություն է նախատեսված ընդհուպ որպես առանձնապես ծանր հանցագործություն մինչև 10-15 տարի ժամկետով»: Վարչապետը երկրի մայր օրենքն է խախտել … Read more

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին 19:40-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հունվարի 7-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում … Read more

Ավելի քան 25 հազար երեխա մասնակցել է վարչապետի գավաթի մրցաշարերին

Հաշվետու մամուլի ասուլիսում անդրադառնալով սպորտի ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որ բոլոր երեխաները զբաղվեն սպորտով, և ֆիզիկական առողջ ակտիվությունը դառնա ապրելակերպի մաս։ Այս համատեքստում խաղային մարզաձևերի զարգացման քաղաքականության շրջանակում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախորդ տարի դպրոցականների շրջանում անցկացված երկու նոր մրցաշարերը՝ Վոլեյբոլի և Բասկետբոլի լիգաները։ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ … Read more

Ինչպիսի՞ն է Երևանում մթնոլորտային օդի որակը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 26-29-ը (2025թ.) և հունվարի 3-5-ը (2026թ․): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․◾️ Կենտրոնում՝ դեկտեմբերի 26-27-ը և հունվարի 3-5-ը,◾️ Նոր Նորքում՝ դեկտեմբերի 26-27-ը,◾️ Շենգավիթում՝ հունվարի 3-4-ը,◾️ Արաբկիրում՝ դեկտեմբերի 28-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․◾️ Կենտրոնում՝ դեկտեմբերի 26-27-ը և հունվարի 5-ին,◾️ Նոր … Read more