Երևանն առաջիկայում կսկսի Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը. Փաշինյան

Արձագանքելով Ռուսաստանի պահանջին՝ Հայաստանում հանրաքվե անցկացնել Եվրասիակա՞ն, թե՞ Եվրոպական միություն հարցադրումով, վարչապետ Փաշինյանն այսօր առաջին անգամ հայտարարեց, որ Երևանն առաջիկայում կսկսի Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը: «Հանրաքվեն իմաստ ունի, երբ մեկնարկած գործընթացը հասել է ինչ-որ հանգրվանային կետի ու հնարավոր է անդրադարձ կատարել այդ հեռանկարների իրատեսականությանը, ճանապարհային քարտեզ ունենալ, թե ինչպես ենք առաջ գնալու, որքանով են իրատեսական … Read more

Պետական պարտքը նվազեցնելու խոստումը դուրս է մնացել կառավարության ծրագրից

Խորհրդարանական ընտրություններում հաղթելուց 2.5 ամիս անց իշխանությունները ընտրողներին տված մի առանցքային խոստում չեն ներառել կառավարության հնգամյա ծրագրում. Նախընտրական ծրագրով խոստացել էին աստիճանաբար նվազեցնել պետական բյուջեի դեֆիցիտը, որ ծրագրերն իրականացնելու համար աստիճանաբար ՀՆԱ-ի համեմատ ավելի քիչ պարտք վերցնեն: Այժմ Ազգային ժողովում քննարկվող կառավարության հնգամյա ծրագրում, սակայն, այդ տողը բացակայում է, մինչդեռ, ընտրություններից առաջ այդ խոստումն անձամբ … Read more

«Չորրորդ Հանրապետությունն» ու անկլավները, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ԱԺ-ում և մահեր բանակում․ անցնող շաբաթը

Շաբաթը սկսվեց Հայաստանի տարածքում գտնվող այսպես կոչված ադրբեջանական անկլավների թեմայի վերադարձով քաղաքական օրակարգ: Կառավարությունն այս շաբաթ հաստատեց իր գործունեության հնգամյա ծրագիրը: Դատելով հինգշաբթի օրը Կառավարության կողմից հաստատված ծրագրի տեքստից, սա Երրորդ Հանրապետության գոյության ընթացքում հրապարակված առաջին նմանատիպ փաստաթուղթն է, որը կենտրոնանում է ոչ միայն կամ ոչ այնքան ակնկալվող տնտեսական ցուցանիշների, որքան գաղափարախոսության վրա: Ազգային ժողովը … Read more

Հայաստանի Անկախության հռչակագիրը 36 տարեկան է

Այսօր լրացավ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 36 տարին: Հռչակագիրն ընդունվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առայժմ օրվա կապակցությամբ ուղերձ չի հղել՝ առաջին անգամ վերջին հինգ տարիներին: Արդեն հայտնի է, որ Անկախության հռչակագրին հղումը չի լինելու նոր Սահմանադրության նախագծում: Բաքուն հստակ նախապայման է առաջադրել՝ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն Հայաստանի Սահմանադրությունը փոխելու … Read more

Օղակների նոր արքան. Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում օղակների վարժության եզրափակիչում վաստակել է 14,400 միավոր և նվաճել ոսկե մեդալ։ 71 տարվա ընդմիջումից հետո՝ 28-ամյա Ավետիսյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին մարմնամարզիկը, ով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը օղակների վարժությունում։ Վերջին անգամ հայերից նման արդյունք գրանցել էր լեգենդար Ալբերտ Ազարյանը՝ հեռավոր … Read more

Անվճար տրանսպորտ Սպիտակում՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

Սպիտակի համայնքապետարանը 68.5 միլիոն դրամ համայնքային միջոցներով 6 միկրոավտոբուս է գնել, որոնցով նախատեսվում է անվճար տրանսպորտային փոխադրումներ իրականացնել՝ Սպիտակ քաղաքից դեպի հարակից գյուղեր։ «Սպիտակ համայնք հասանք ձեռք բերված նոր տրանսպորտային միջոցներով, րոնք սպասարկելու են Սպիտակի 20 գյուղերը և Սպիտակ քաղաքի ներքաղաքային երթուղին ամբողջությամբ անվճար», – հայտարարում էր Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը: Դեռ երեք տարի առաջ … Read more

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուների ընտրությունը ԱԺ-ում, իշխանություն-ընդդիմություն հակադարձումներ

Իշխանություն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Լիաննա Մանուկյանին ընտրեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում, չնայած կոնկրետ դիրքորոշման մասին չէին հայտարարել: Առանց ՔՊ-ի ընդդիմադիրներն ընտրվելու շանս չունեն. ընդդիմադիր երկու խմբակցությունների ձայները չեն բավականացնում որևէ պաշտոնում աաջադրված թեկնածուի ընտրելու համար: Լիաննա Մանուկյանի թեկնածության քննարկումն անհամեմատ ավելի դրական մթնոլորտում անցավ, քան նրա նախորդի՝ Հայկ Վարմանյանի դեպքում։ Իշխանությանը, … Read more

Անկլավների հարցով այսօր չունենք ոչ մի պայմանավորվածություն, վստահեցնում է վարչապետը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է զարգացնել խոսույթը, թե անկալվների հարցը կապված է Հայաստանի օկուպացված տարածքների հետ: Կառավարության ղեկավարն արդեն երկրորդ անգամ է զուգահեռներ անցկացնում 2021-2022 թվականներին Ադրբեջանի գրաված մոտ 150 քառակուսի կիլոմետրի և 90-ականների տարածքների միջև, պնդելով՝ մի հարցը պետք է լուծվի մյուսին զուգահեռ՝ ըստ Ալմա-Աթայի հռչակագրի: Վարչապետն այսօր օգտագործեց Տիգրանաշենի ադրբեջանական անվանումը. – «Հիմա … Read more

Մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». ո՞վ էր կանգնած մեկանգամյա «մարդասիրական» ակտի ետևում

40 օր տևած բաժանումից հետո, երեկ՝ իր ծննդյան օրը 14- ամյա Արփին վերջապես հանդիպեց մորը՝ կալանավայրում: Աբովյանի բանտում աղջիկը մոր հետ շուրջ երկու ժամ է անցկացրել: Կալանավորված Արեգնազ Մանուկյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ մորը տեսնելով՝ աղջիկը լաց է եղել: «Անակնկալ է եղել և՛ տիկին Մանուկյանի համար, և՛ երեխային համար: Բնականաբար շատ … Read more

Հեսսենի խաղաղության մրցանակը՝ Հայաստանի վարչապետին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժանանալու է այս տարվա Հեսսենի խաղաղության մրցանակին։ Մրցանակը նրան շնորհվում է ժողովրդավարության զարգացման և Ադրբեջանի հետ երկարամյա հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար։ Գերմանիայի Հեսսենի երկրամասի խորհրդարանը հայտարարել է, որ 2018 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր Փաշինյանն առաջ է մղել ժողովրդավարական բարեփոխումները և Հայաստանը մոտեցրել Եվրամիությանը։ «Հայաստանը ավանդաբար սերտ դաշնակցային հարաբերություններ … Read more