2025 թվականը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար եղել է հագեցած ու բազմաշերտ․ կրթական լայնածավալ ծրագրերից ու բարեփոխումներից մինչև դրանց շուրջ առաջացած բուռն հանրային քննարկումներ։ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, ակադեմիական քաղաքի գաղափարը, ուսուցիչների ատեստավորումը, հանրակրթության նոր չափորոշիչները ձևավորել են մի տարի, որը միաժամանակ գնահատման և վերլուծության կարիք ունի։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Հեռանկար»-ի տաղավարում ամփոփել է, թե ինչ արդյունքներ են գրանցվել 2025 թվականին, որտե՞ղ կան չլուծված խնդիրներ և ի՞նչ ուղերձներ է նախարարությունն ուղղում հանրությանը 2026 թվականի համար։