Շատ բան իմացողների գլուխները ուտելու են, մյուսներին փակելու են (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսրայելի կրթության նախարարի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով գտնվում է Իսրայելում՝ մասնակցելու «Կրթություն 2026» նախարարական համաժողովին։ Այն նվիրված է արհեստական բանականության դարաշրջանում անհատականացված կրթության քաղաքականությունների մշակմանը: Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարն այսօր հանդիպել է Իսրայելի կրթության նախարար Յոավ Կիշի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը և … Read more

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 26-ից փետրվարի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հունվարի 26-ից փետրվարի 1-ը: Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունվարի 26-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.23 մ (01.02.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 … Read more

ՏԿԵ նախարարը մասնակցել է Ելփինի նորակառույց մանկապարտեզի բացմանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսեյանի, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ մասնակցել է Արենի համայնքի Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը։ Բնակավայրը երբևէ մանկապարտեզ չի ունեցել, բայց այսօր 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը բացել է իր դռները երեխաների համար։ Այս պահին 31 երեխա է հաճախում մանկապարտեզ՝ երկու խմբով։ Մանկապարտեզը … Read more

Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձնախառն անձրև է – Live News

Փետրվարի 2-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։Սպիտակի, Ախուրյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ։

Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության դեպքերը քչացել են

2026 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացրած տվյալներով, ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է՝ 1.5 անգամ, իսկ նախորդ՝ 2025 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է՝ 2.8 անգամ։ Ընդհանուր դեպքերի գրեթե 80.3%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում … Read more

Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները. ԿԳՄՍՆ

Ամփոփվել են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» ամենամյա մրցույթի արդյունքները։ Նախաձեռնությունն իրականացրել են ԿԳՄՍ նախարարությունը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՄԱԿ ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը։ Այս անգամ մրցույթն անցկացվել է «Մեր դպրոցական այգու պահապանը» խորագրով՝ խթանելով աշակերտների ստեղծագործական մտածողությունն ու թիմային աշխատանքը, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության … Read more

«Հունական և հայկական դիցաբանությունը երեխաների աչքերով»․ նկարների ցուցահանդես Սալոնիկում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Սալոնիկի քաղաքապետարանի հետ կազմակերպում է Հայաստանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ։ «Հունական և հայկական դիցաբանությունը երեխաների աչքերով» նկարների բացառիկ ցուցահանդես։ Վերջինս իրականացվում է «Universe Art» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում։ Բացման արարողությունը տեղի կունենա երկուշաբթի՝ փետրվարի 9-ին, ժամը՝ 19:00-ին, Սալոնիկի քաղաքապետարանի Կենտրոնական ցուցասրահում։ Մուտքն ազատ է։ Ցուցահանդեսը բաց կլինի փետրվարի 9-28 ժամանակահատվածում:

Քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա տնտեսական ներուժը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 2-ին ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ենթակառուցվածքների գծով տարածաշրջանային տնօրեն Չարլզ Կորմիերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա տնտեսական ներուժը։ Նախարար Պապոյանը կարևորել է Համաշխարհային … Read more

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի գործող կարգավորումների և նորմերի կիրառության վերաբերյալ հարցեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի գործող կարգավորումների և նորմերի կիրառության վերաբերյալ հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են կոմիտեի նախագահի և տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարներն ու մասնագետները։Անդրադարձ է եղել ոլորտային նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության ապահովմանը և գործող կարգավորումների կատարելագործմանն առնչվող … Read more