Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձնախառն անձրև է – Live News

Փետրվարի 2-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Սպիտակի, Ախուրյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ։

Leave a Comment