«Հունական և հայկական դիցաբանությունը երեխաների աչքերով»․ նկարների ցուցահանդես Սալոնիկում
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Սալոնիկի քաղաքապետարանի հետ կազմակերպում է Հայաստանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ։ «Հունական և հայկական դիցաբանությունը երեխաների աչքերով» նկարների բացառիկ ցուցահանդես։ Վերջինս իրականացվում է «Universe Art» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում։ Բացման արարողությունը տեղի կունենա երկուշաբթի՝ փետրվարի 9-ին, ժամը՝ 19:00-ին, Սալոնիկի քաղաքապետարանի Կենտրոնական ցուցասրահում։ Մուտքն ազատ է։ Ցուցահանդեսը բաց կլինի փետրվարի 9-28 ժամանակահատվածում: