Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի գործող կարգավորումների և նորմերի կիրառության վերաբերյալ հարցեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանին։

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի գործող կարգավորումների և նորմերի կիրառության վերաբերյալ հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են կոմիտեի նախագահի և տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարներն ու մասնագետները։
Անդրադարձ է եղել ոլորտային նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության ապահովմանը և գործող կարգավորումների կատարելագործմանն առնչվող հարցերին՝ նպատակ ունենալով ապահովել քաղաքացիների շահերի առավելագույն պաշտպանություն։

Դիտարկելով գործնականում հանդիպող իրավիճակները՝ համատեղ որոշվել են առավել արդյունավետ լուծման տարբերակներ։ Քննարկվել է գործող իրավական ակտերում լրացումներ և հստակեցումներ կատարելու անհրաժեշտությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտային հարցերի քննարկման նպատակով շարունակել աշխատանքային հանդիպումները:

Leave a Comment