Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության դեպքերը քչացել են

2026 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացրած տվյալներով, ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է՝ 1.5 անգամ, իսկ նախորդ՝ 2025 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է՝ 2.8 անգամ։

Ընդհանուր դեպքերի գրեթե 80.3%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի, COVID-19-ի հարուցիչները։

ՀՎԿԱԿ-ը հորդորում է.

  • խուսափե՛ք սուր շնչառական վարակին բնորոշ երույթներով հիվանդների հետ շփումից,
  • եթե հիվանդ եք՝ մնացե՛ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ աշտանշաններով երեխաներին մի՛ թույլատրեք հաճախել մարդաշատ վայրեր,
  • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
  • հագնվե՛ք եղանակին համահունչ,
  • պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե՛ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • հետևե՛ք անձնական հիգիենային։

Leave a Comment