Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում: Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի օրհնությամբ՝ Տեր Հայրը, որպես հոգևոր սպասավոր, կծառայի Օրենբուրգի նորաօծ Սբ. Հարություն եկեղեցում: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ