ՏԿԵ նախարարը մասնակցել է Ելփինի նորակառույց մանկապարտեզի բացմանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսեյանի, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ մասնակցել է Արենի համայնքի Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը։

Բնակավայրը երբևէ մանկապարտեզ չի ունեցել, բայց այսօր 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը բացել է իր դռները երեխաների համար։ Այս պահին 31 երեխա է հաճախում մանկապարտեզ՝ երկու խմբով։

Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, Կառավարություն – համայնք 80/20 % համաֆինանսավորմամբ, ընդհանուր 336 մլն դրամ արժեքով։

Leave a Comment