Հայ-իրանական սահմանին առանձնակի հոսք չկա, կուտակումներ՝ ևս
Հայ-իրանական սահմանին առանձնակի հոսք չկա, կուտակումներ՝ ևս։
Հայ-իրանական սահմանին առանձնակի հոսք չկա, կուտակումներ՝ ևս։
ՆԳ գործերի նախարար Արփինե Սարգսյանի և ԵՄ ներքին գործերի ու միգրացիայի հանձնակատար Մագնուս Բրուների ճեպազրույցի հիմնական շեշտադրումները՝ — Վիզաների ազատականացման գործողությունների առաջընթացի զեկույցը ԵՄ-ն կներկայացնի մայիսի 5-ին՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովին։ — Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկից ի վեր շոշափելի առաջընթաց կա։ — Կատարված աշխատանքները գոհացնում են ԵՄ-ին։ — «Ինչո՞ւ է սա կարևոր ռեֆորմ: Որովհետև անձի ինքնությանը վերաբերող … Read more
Միացյալ Նահանգների և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմում ռազմական գործողությունների թատերաբեմ է դարձել դրանցում չներքաշված Լիբանանը։ Իսրայելը հարվածում է Լիբանանին ու ցամաքային գործողություն է սկսել հարևան երկրում՝ հայտարարելով, թե ոչնչացնում է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» շարժման ենթառուցվածքներն ու ղեկավարներին։ Մարտի 2-ից մեկնարկած գործողությունների հետևանքով, սակայն, խաղաղ լիբանանցիների շրջանում զոհերի թիվն անցնում է 500-ը, տեղահանվել է ավելի … Read more
Մոլդովայի կառավարությունը հավանություն է տվել ԱՊՀ-ից դուրս գալու որոշմանը։ Եթե խորհրդարանը կողմ քվեարկի նախագծին, Մոլդովան կառույցը կլքի12 ամսվա ընթացքում։ Երկրի վարչապետն ու նախագահը նշել են, որ կողմ են Ռումինիայի հետ միավորվելուն։ ԱՊՀ-ն այժմ ունի 9 անդամ, և եթե Մոլդովան դուրս գա կազմակերպությունից, կհամալրի կառույցը 2009-ին լքած Վրաստանի և ԱՊՀ ասոցացված պետության կարգավիճակից հրաժարված Ուկրաինայի շարքերը։ … Read more
TRIPP-ի աշխատանքների վրա կարող է ազդել Իրանում ստեղծված իրավիճակը՝ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա գնահատմամբ՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով Միացյալ Նահանգների վարչակազմի համար TRIPP-ն այս պահին առաջնահերթությունների մեջ չէ։ Մարտի 11-ին Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ TRIPP-ի ծրագիրը բյուրեղացման փուլում է, և առաջիկայում Հայաստանն … Read more
Վրաստանի քաղաքական դաշտում քննարկում են Հայաստանի վարչապետի՝ Եվրախորհրդարանում արած հայտարարությունն այն մասին, որ Վրաստանը Հայաստանի համար ճանապարհ է դեպի Եվրոպական միություն։ Վրացի փորձագետներից շատերն են ողջունում Փաշինյանի քայլը՝ այն համարելով հույս Վրաստանի եվրաինտեգրման վերսկսման ուղղությամբ։ Սոցիալական ցանցերի վրացական էջերում տարածվում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրախորհդարանում արած հայտարարությունը՝ շնորհակալական մեկնաբանություններով։ Ըստ տարատեսակ ձևակերպումների՝ «Փաշինյանը … Read more
Միայն Բահրեյնում խոցվել է ավելի քան 170 ԱԹՍ և 100 հրթիռ Չար լեզուները կատակում են, թե Ամերիկան միլիարդներ և 20 տարի է ծախսել Աֆղանստանում թալիբներին թալիբներով փոխարինելու համար, Դոնալդ Թրամփն էլ ռազմական օպերացիայով այաթոլլահ Խամենեիին փոխարինել է այաթոլլահ Խամենեիով: Մինչդեռ, Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցում տեղակայված ամերիկյան ռազմական թիրախներին և նավթարդյունաբերական հիմնարկներին: Միայն … Read more
Հայ անվանի դիրիժոր եւ դաշնակահար Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր։ Նշանակումը ոգեւորությամբ է ընդունվել նվագախմբում: Վահագն Պապյանը հասցրել է ղեկավարել Հայաստանի պետական կամերային նվագախումբը Էդվարդ Միրզոյանի ծննդյան 105-ամյակին նվիրված համերգին, և ունկնդիրը վայելել է Միրզոյանի սիմֆոնիան, որը համարվում է 20-րդ դարի հայկական սիմֆոնիկ երաժշտության գլուխգործոցներից։ Հայտնի դաշնակահար … Read more
Մանկապարտեզներում աշխատավարձի բարձրացումն այսօր քննարկվել է Երևանի ավագանու նիստում։ Ընդդիմադիրները պնդում են, որ դա նախընտրական քայլ է։ Քաղաքապետը հերքում է այդ մեղադրանքը։ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ այդ փոփոխությունը պայմանավորված է ինչպես աշխատանքի արդյունավետության, այնպես էլ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգերի ներդրմամբ։ Մայրաքաղաքի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան։ Այդ նպատակով ավագանին փոփոխություններ է կատարել Երևանի 2026 թվականի … Read more
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իր առաջին հայտարարության մեջ նշել է, որ Իրանը պետք է օգտվի «շրջափակման լծակից» եւ շարունակի շրջափակված պահել Հորմուզի նեղուցը։ Նորընտիր առաջնորդի հայտարարությունը պետական հեռուստատեսությամբ կարդացել է հաղորդավարը։ Խամենեին հայտարարել է, որ Իրանը բարեկամական քաղաքականություն է վարում հարեւան երկրների հետ, սակայն նրանց կոչ է արել փակել ամերիկյան ռազմակայանները, որոնք Իրանի համար … Read more