Իրանը կօգտվի «շրջափակման լծակից». երկրի Գերագույն առաջնորդի առաջին հայտարարությունը

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իր առաջին հայտարարության մեջ նշել է, որ Իրանը պետք է օգտվի «շրջափակման լծակից» եւ շարունակի շրջափակված պահել Հորմուզի նեղուցը։

Նորընտիր առաջնորդի հայտարարությունը պետական հեռուստատեսությամբ կարդացել է հաղորդավարը։

Խամենեին հայտարարել է, որ Իրանը բարեկամական քաղաքականություն է վարում հարեւան երկրների հետ, սակայն նրանց կոչ է արել փակել ամերիկյան ռազմակայանները, որոնք Իրանի համար կշարունակեն թիրախ մնալ։

Նա նաեւ նշել է, որ չեն հրաժարվի Իրանի համար նահատակվածների արյան վրեժից, հայտնում է «Իռնա» պետական լրատվական գործակալությունը։

Տես նաեւ՝ Իրանի նորընտիր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է. Բաղաեի

Leave a Comment