ՆԳ գործերի նախարար Արփինե Սարգսյանի և ԵՄ ներքին գործերի ու միգրացիայի հանձնակատար Մագնուս Բրուների ճեպազրույցի հիմնական շեշտադրումները՝
— Վիզաների ազատականացման գործողությունների առաջընթացի զեկույցը ԵՄ-ն կներկայացնի մայիսի 5-ին՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովին։
— Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկից ի վեր շոշափելի առաջընթաց կա։
— Կատարված աշխատանքները գոհացնում են ԵՄ-ին։
— «Ինչո՞ւ է սա կարևոր ռեֆորմ: Որովհետև անձի ինքնությանը վերաբերող պրոցեսի հետ գործ ունենք, և շատ կարևոր է, որ թե՛ ՀՀ-ն, թե՛ ԵՄ-ն վստահ լինեն, որ մարդկային շարժի շրջանակում հստակ է, թե որ անձի շարժի մասին ենք խոսում, և ինքնության կեղծիքները կկարողանանք բացահայտել»։