Քննարկվել է վիզաների ազատականացման ծրագրի իրականացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատար Մագնուս Բրուների գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության ընդլայնումը: Հանդիպումից հետո ՀՀ ներքին գործերի նախարարը և Ներքին գործերի և միգրացիայի … Read more

Առաջիկա օրերին Թաիլանդից կվերադառնա Հայաստանի ևս 21 քաղաքացի. ԱԳՆ

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով տարանցիկ թռիչքների չեղարկման պայմաններում Չինաստանում Հայաստանի դեսպանությունն այս ընթացքում կապ է պահպանել զբոսաշրջային նպատակով Թաիլանդում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ` նրանց ցուցաբերելով աջակցության վիզաների երկարացման և դեպի Հայաստան վերադարձին առնչվող հարցերում, հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Չվերթների չեղարկումից ի վեր ՀՀ դեսպանության և Բանգկոկում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի հետ կապ … Read more

Դատախազությունը պահանջում է «AQUILA TECHNICS» ՍՊԸ տնօրենից հօգուտ ՀՀ բռնագանձել շարժական և անշարժ գույքեր, շուրջ 179 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «AQUILA TECHNICS» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Աշոտի Ավդալյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 2 անշարժ գույք, որից 1-ը գտնվում է Երևան քաղաքում, մյուսը՝ Արարատի … Read more

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում առկա իրադրության, երկրում կատարվող բարեփոխումների և զարգացումների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է ներկաների հարցերին անդրադառնալով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և մարտահրավերներին, անդրադարձել խաղաղության հաստատման և հարևան երկրների հետ հարաբերությունների … Read more

Փարիզում բացվել է Սուրբ Խաչ հայ կաթողիկէ եկեղեցու Սուրբ Աստվածածնի մատուռը

Մարտի 11-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի Սուրբ Խաչ հայ կաթողիկէ եկեղեցու Սուրբ Աստվածածնի մատուռի բացմանը նվիրված հանդիսավոր արարողությանը, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Մատուռի վերականգնման աշխատանքներն իրականացվել են Փարիզի քաղաքապետարանի կողմից՝ Փարիզի պաշտամունքային շենքերի վերականգնման ծրագրի շրջանակներում և բարերարների աջակցությամբ։ Բացման խոսքով հանդես է եկել Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ … Read more

Արեւմտահայերէն լուրեր 12 Մարտ. 2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

• Սթրազպուրկի մէջ ՝ Եւրոպական խորհրդարանի շէնքին մօտիկ, բացումը կատարուեցաւ Հայոց այբուբենի յուշարձանին վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Եւրոպական խորհրդարանի նախագահ Ռոպերթա Մեցոլայի ներկայութեամբ։ • Իրանէն Հայաստանի տարածքով տարհանուածներու աշխարհագրութիւնը ընդլայնուած է՝ ընդգրկելով 46 երկրի քաղաքացիներ։ • Օմանի ամենամեծ նաւահանգիստը անօդաչուներով յարձակումի ենթարկուած է։ • ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը Մերձաւոր Արեւելքի վերաբերեալ բանաձեւ ընդունեց։ • Ամերիկայի եւ … Read more

Ադրբեջանի կողմից ՀՀ–ի տարածք ներխուժելու և նոր դիրքային բարելավումների մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը․ Փաշինյան

Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և նոր դիրքային բարելավումների մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կա հստակ քարտեզ և դե յուրե նշանակություն ունեցող գիծ։ «Կա հստակ սահմանագիծ և մենք գիտենք, թե որտեղ է Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորությունը», -ասել է … Read more

Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ուղղությամբ համագործակցություն է նախատեսվում միջազգային հեղինակավոր բուհերի հետ

Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ձևավորման նպատակով համագործակցություն է հաստատվում միջազգային հեղինակավոր բուհերի հետ, որոնք աջակցելու են արվեստների կլաստերի հայեցակարգի ձևավորմանը և իրագործմանը։ Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով որոշումների նախագծերը, որոնցով նախատեսվում է պայմանագրեր կնքել Լոնդոնի արվեստների համալսարանի և Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի հետ: Ժաննա … Read more

Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատարն այցելել է Հայաստան

Մարտի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։ Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջին անգամ է, երբ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատար է այցելում Հայաստան, ինչն ընդգծում է երկկողմ համագործակցությունն ու արձանագրված առաջընթացը գնահատելու կարևորությունը։ ՆԳ նախարարը, որպես ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման … Read more

Իրանի նորընտիր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է. Բաղաեի

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, բայց իրեն լավ է զգում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաին։ «Նա վիրավոր է, բայց իրեն լավ է զգում։ Ես չգիտեմ, թե երբ նա կներկայացնի իր առաջին ելույթը։ Գերագույն առաջնորդի պաշտոնի համար պայքարում էին երեք կամ չորս մարդ, բայց Փորձագետների խորհրդի մեծամասնությունը նրան … Read more