Պատերազմում չներքաշված Լիբանանը` ռազմական գործողությունների թատերաբեմ. ո՞րն է Իսրայելի նպատակը

Միացյալ Նահանգների և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմում ռազմական գործողությունների թատերաբեմ է դարձել դրանցում չներքաշված Լիբանանը։ Իսրայելը հարվածում է Լիբանանին ու ցամաքային գործողություն է սկսել հարևան երկրում՝  հայտարարելով, թե ոչնչացնում է  Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» շարժման ենթառուցվածքներն ու ղեկավարներին։

Մարտի 2-ից մեկնարկած գործողությունների հետևանքով, սակայն, խաղաղ լիբանանցիների շրջանում զոհերի թիվն անցնում է 500-ը, տեղահանվել է ավելի քան 700 հազար մարդ։

Leave a Comment