​Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները․ ԿԳՄՍՆ-ն ամփոփել է մրցույթի արդյունքները

​ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի արդյունքները։ Հաղթողների ցանկը ձևավորվել է մարզական ոլորտում հավատարմագրված 15 լրագրողների քվեարկության հիման վրա։​Ըստ քվեարկության արդյունքների՝ տարվա լավագույնները բաշխվել են հետևյալ անվանակարգերում․ ​Տարվա լավագույն մարզիկների եռյակ՝​Վարազդատ Լալայան (ծանրամարտ)​Մալխաս Ամոյան (հունահռոմեական ըմբշամարտ)​Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն) ​Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան (ծանրամարտ) ​Լավագույն … Read more

📷 Հայ կարատեիստների փայլուն ելույթը Լեհաստանում. 12 մեդալ՝ Աշխարհի առաջնությունից

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Կիոկուշին կարատեի 2025 թվականի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները գրանցել են տպավորիչ արդյունքներ։ Նոյեմբերի 28-30-ը անցկացված հեղինակավոր ստուգատեսին մասնակցել է շուրջ 1400 մարզիկ 40 երկրից։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ, մրցավայր էր մեկնել 50 հոգանոց պատվիրակությամբ։ Այսպիսով, Հայաստանի հավաքականը հայրենիք է վերադառնում 12 մեդալով՝ 2 ոսկե, 4 արծաթե և … Read more

Չարենցավանից՝ դեպի աշխարհի առաջնություն. մեկնարկել է Հայաստանի գավաթ 2025-ը. տեսանյութ

The post Չարենցավանից՝ դեպի աշխարհի առաջնություն. մեկնարկել է Հայաստանի գավաթ 2025-ը. տեսանյութ appeared first on Tribune.am.

Կամո Ունանյանը նվաճել է Հայաստանի կարատեի պատմության մեջ առաջին WUKF վարկածով աշխարհի առաջնության ոսկե մեդալը

Հուլիսի 9-13-ը Շվեդիայի Մալմո քաղաքում կայացավ WUKF (World Union of Karate-Do Federations) աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացրեց Կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր, WKN վարկածի հաղթող Կամո Ունանյանը։ Մրցաշարի ընթացքում Ունանյանը հաղթանակ տարավ մի շարք փորձառու մարզիկների հետ մենամարտում, իսկ եզրափակչում արդեն գերազանցեց իտալացի մրցակցին և նվաճեց Հայաստանի կարատեի պատմության մեջ … Read more

Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

Հայաստանը ներկայացնող կարատեիստ Գագիկ Օհանյանը մասնակցել է WKF «Georgia Open 2025» բաց միջազգային առաջնությանը՝ կատա մրցաձևով (14-15 տարիքային խումբ)։ Մրցաձևում՝ Գագիկը հաղթահարելով 3 փուլ զբաղեցրել է առաջին հորիզոնականը, կրկնելով՝ 2023 թվականի անհատական արդյունքը: «Առաջին մրցակիցս ազգությամբ ադրբեջանցի մարզիկ էր, բայց ներկայացնում էր Վրաստանը։ 4:1 հաշվով հաղթեցի մրցակցիս։ Ինձ համար սա նշանակալի հաղթանակ էր։ Եզրափակիչում հանդիպեցի … Read more

Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի — Armsport.am

Կարատեի համաշխարհային ֆեդերացիան (WKF) սև գոտիներ է շնորհել դերասաններ Ջեքի Չանին և Ռալֆ Մաչիոյին։ Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Միջոցառումը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ «Կարատե տղան» ֆիլմաշարի յոթերորդ մասի՝ «Կարատե տղան. Լեգենդներ» ֆիլմի գովազդային արշավի շրջանակում։ Սև գոտիները դերասաններին հանձնել է WKF-ի գլխավոր քարտուղար Տոսիհիսա Նագուրան։ «Կարատեն կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային … Read more

Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում • Tribune.am

2025 թվականի մայիսի 25-ին Մոսկվայում կայացավ կիոկուշին կարատեի WORLD KYOKUSHIN CHAMPIONSHIP (IKO TATAKAI) մրցաշարը, որին մասնակցում էին շուրջ 550 մարզիկներ տարբեր երկրներից։ Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան ներկայացված էր 11 հոգանոց պատվիրակությամբ՝ ֆեդերացիայի փոխնախագահ Հայկ Միսակյանի գլխավորությամբ, հայտնում են ֆեդերացիայից։ Առաջնության արդյունքում մենամարտային ծրագրում ՀԿԿՖ-ի ներկայացուցիչները զբաղեցրեցին հետևյալ տեղերը՝ Հայկ Միսակյան, Անաստասիա Ռոդինա, Արինա Մատյուշինա -1-ին … Read more

Յուրա Զալյանը կարատեի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր • Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր — Armsport.am

Յուրա Զալյանը դարձել է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր։ Երևանում ավարտին մոտեցող ԵԱ-ի 60 կգ քաշայինների պայքարում Զալյանը բրոնզե մեդալի համար մենամարտում առավելության է հասել Կոսովոյի ներկայացուցչի նկատմամբ: Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մասնակցում է 54 երկրի շուրջ 1000 մարզիկ։ Հայաստանի հավաքականից ԵԱ-ի բրոնզե մեդալին ավելի վաղ արժանացել … Read more

Գոռ Ներսիսյանը նվաճեց բրոնզե մեդալ. Երեւանում անցկացվեց Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Հայ մարզիկները պատմություն են կերտում Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնությունում։ Գոռ Ներսիսյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ հաղթելով 4 ծանր մենամարտ։ Եվրոպայի երիտասարդական կարատեի չեմպիոնը Հայաստանի մեծահասակների կարատեի պատմության մեջ ամրագրեց առաջին բրոնզե մեդալը: «Շատ հպարտ եմ, որ այս մեդալը բերում եմ Հայաստան։ Սա միայն իմ հաղթանակը չէ, այլև իմ թիմի, մարզիչներիս ու բոլոր նրանց, ովքեր հավատացին … Read more