Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

Հայաստանը ներկայացնող կարատեիստ Գագիկ Օհանյանը մասնակցել է WKF «Georgia Open 2025» բաց միջազգային առաջնությանը՝ կատա մրցաձևով (14-15 տարիքային խումբ)։

Մրցաձևում՝ Գագիկը հաղթահարելով 3 փուլ զբաղեցրել է առաջին հորիզոնականը, կրկնելով՝ 2023 թվականի անհատական արդյունքը:

«Առաջին մրցակիցս ազգությամբ ադրբեջանցի մարզիկ էր, բայց ներկայացնում էր Վրաստանը։ 4:1 հաշվով հաղթեցի մրցակցիս։ Ինձ համար սա նշանակալի հաղթանակ էր։

Եզրափակիչում հանդիպեցի «վաղեմի ծանոթիս»՝ նրան 2023 թվականի նույն մրցաշարում հաղթել էի առաջին փուլում։ Նույն՝ 5:0 հաշվով հաղթեցի նաև այս անգամ».- մեզ հետ զրույցում նշեց նորընծա չեմպիոնը։

Առաջնությանը մասնակցում էր 6 երկիր` Հայաստան, Վրաստան,  Ադրբեջան, Ուզբեկստան, Ուկրաինա և Իսպանիա։

Leave a Comment