​Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները․ ԿԳՄՍՆ-ն ամփոփել է մրցույթի արդյունքները

​ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի արդյունքները։ Հաղթողների ցանկը ձևավորվել է մարզական ոլորտում հավատարմագրված 15 լրագրողների քվեարկության հիման վրա։​Ըստ քվեարկության արդյունքների՝ տարվա լավագույնները բաշխվել են հետևյալ անվանակարգերում․ ​Տարվա լավագույն մարզիկների եռյակ՝​Վարազդատ Լալայան (ծանրամարտ)​Մալխաս Ամոյան (հունահռոմեական ըմբշամարտ)​Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն) ​Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան (ծանրամարտ) ​Լավագույն … Read more

Ամոյանը հավակնում է դառնալ 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշն աշխարհում

Ըմբշամարտի Միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունն ընտրում է տարվա լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշին։ Հավակնորդների ցանկում է ներառվել նաև Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ 2025 թվականին Ամոյանը դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև ոսկե մեդալ նվաճել Լեհաստանում կայացած միջազգային մրցաշարում։ Բացի Ամոյանից, տարվա լավագույն … Read more

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրառում է կատարել նվիրված Ամոյանի չեմպիոնությանը

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրառում է կատարել նվիրված հունահռոմեական ոճի ըմբիշ, Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, և Եվրոպայի քառակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանի աշխարհի կրկնակի չեմպիոնությանը։ «Վերադարձ գագաթնակետին։ Մալխաս Ամոյանը հաղթեց Օլիմպիական չեմպիոն Նաո Կուսակային՝ նվաճելով 77 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- գրված է տեսանյութին կից։ Նշենք, որ Ամոյանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող … Read more

Ռևանշը կայացած է․ Ամոյանը հաղթեց Օլիմպիական չեմպիոնին և հռչակվեց աշխարհի կրկնակի չեմպիոն

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, ինչպես նաև Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) պարտության մատնեց Օլիմպիական խաղերի գործող չեմպիոն Նաո Կուսակային։ Եզրափակիչում Ամոյանը 10։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ և իր կարիերայում երկրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն։

Ըմբշամարտի ԱԱ․ Ալեքսանյանը կսկսի պայքարը, Ամոյանը եզրափակիչ գոտեմարտ կունենա

Սեպտեմբերի 19-ին Զագրեբում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը մրցագորգ դուրս կգան 60, 72 և 97 կգ քաշային կարգերի մարզիկները։ Հայաստանի հավաքականը, Արծրուն Բաբալարյանի գլխավորությամբ, ներկայացնելու են Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Գոռ Խաչատրյանը (72 կգ) և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը որակավորման փուլում կմրցի ուկրաինացի Վլասիլավ … Read more

Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում կայացած միջազգային մրցաշարում

Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած «Memoriał Władysława Pytlasińskiego» միջազգային բաց մրցաշարում։ Եզրափակիչ գոտեմարտում Ամոյանը 4:0 հաշվով հաղթել է շվեդ Ալբին Օլոֆսենին։ Բրոնզե մեդալակիր են դարձել նաև Սլավիկ Գալստյանը (72 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ)։ Հայ ըմբիշներից մրցաշարին մասնակցել են … Read more