​Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները․ ԿԳՄՍՆ-ն ամփոփել է մրցույթի արդյունքները

​ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի արդյունքները։ Հաղթողների ցանկը ձևավորվել է մարզական ոլորտում հավատարմագրված 15 լրագրողների քվեարկության հիման վրա։​Ըստ քվեարկության արդյունքների՝ տարվա լավագույնները բաշխվել են հետևյալ անվանակարգերում․ ​Տարվա լավագույն մարզիկների եռյակ՝​Վարազդատ Լալայան (ծանրամարտ)​Մալխաս Ամոյան (հունահռոմեական ըմբշամարտ)​Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն) ​Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան (ծանրամարտ) ​Լավագույն … Read more

Արթուր Դավթյան. «Կարող էի ես հաղթել, բայց մրցավարներն այդպես որոշեցին»

«Աշխարհի առաջնությունում ես իմ ցատկը կատարեցի ամենալավ ձեւով: Եվրոպայի առաջնությունում էլ նույն կերպ էի արել: Կանգնել ու քայլ չէի արել: Բայց աշխարհի առաջնությունում ավելի մաքուր կատարեցի: Մարզիչները գոհ են արդյունքից: Ես էլ եմ գոհ, որովհետեւ արեցի առավելագույնը: Արդյունքի հետ կապված ինչ-որ չափով համաձայն եմ, որովհետեւ ֆիլիպինցին լավ կատարեց ու նրա վարժությունը 0,4-ով ավելի բարդ էր: … Read more

«Աշխարհի առաջնության արդյունքներից ես գոհ եմ։ Մնացածը թող գնահատեն մյուսները»․ Հակոբ Սերոբյան

«Աշխարհի առաջնությունը մեզ համար շատ հաջող ստացվեց։ Լավ պատրաստ էինք։ Մինչեւ մեկնելը մենք 14-օրյա ուսումնամարզական հավաք անցկացրինք Դոհայում, որովհետեւ այնտեղ նույն գործիքներն են, ինչ էին նաեւ Ջակարտայում։ Ակնկալում էի մեդալներ։ Թե ի՞նչ կլիներ, մրցումները պետք է ցույց տային»,- ամփոփելով Ինդոնեզիայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի մասնակցությունը՝ ասաց մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ … Read more

Սպորտային մարմնամարզության ԱԱ․ Արթուր Դավթյանը՝ աշխարհի փոխչեմպիոն — Armsport.am

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ավարտվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը արծաթե մեդալ է նվաճել։ Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակիչում վաստակեց 14.883 միավոր՝ նվաճելով աշխարհի փոխչեմպիոնի կոչումը։ Դավթյանը զիջեց միայն օլիմպիական գործող չեմպիոն, ֆիլիպինցի Կառլոս Յուլոյին, որը վաստակած 14.886 միավորով դարձավ աշխարհի չեմպիոն։

Սպորտային մարմնամարզության ԱԱ․ Մամիկոն Խաչատրյանը՝ աշխարհի փոխչեմպիոն — Armsport.am

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Մամիկոն Խաչատրյանը արծաթե մեդալ է նվաճել։ 18-ամյա մարզիկը նժույգ թափեր վարժության եզրափակիչում վաստակել է 14․600 միավոր՝ նվաճելով աշխարհի փոխչեմպիոնի կոչումը։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը, վաստակած 14․433 միավորով զբաղեցրել է 4-րդ տեղը։

Հայաստանի երեք մարմնամարզիկ աշխարհի առաջնության եզրափակչում է

Հոկտեմբեր 21,2025 09:31 Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության որակավորման փուլից հետո Հայաստանի ազգային հավաքականի հինգ անդամներից երեքը անցել են եզրափակիչ փուլ եւ հոկտեմբերի 24, 25-ին կպայքարեն մեդալների համար: Աշխարհի չեմպիոնության հավակնորդների մեջ են հենացատկորդ Արթուր Դավթյանը, ինչպես նաեւ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը (երկուսն էլ՝ նժույգ-թափեր): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ … Read more

Սպորտային մարմնամարզության ԱԱ․ երեք հայ մարմնամարզիկ եզրափակիչ փուլում են

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի չորս մարմնամարզիկներ նվաճել են եզրափակիչ փուլի ուղեգիր։ Հենացատկում օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը երկու ցատկերի արդյունքում վաստակել է 14.566 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ՝ զիջելով միայն օլիմպիական գործող չեմպիոն ֆիլիպինցի Կառլոս Յուլոյին։ Նժույգ թափերում Եվրոպայի չեմպիոն … Read more

World Challenge Cup․ Համլետ Մանուկյան՝ արծաթե մեդալակիր — Armsport.am

Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Համլետ Մանուկյանը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր։ Մանուկյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչում վաստակել է 14.800 միավոր՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Այս վարժության հաղթող է ճանաչվել Ղազախստանի ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ 18-ամյա մարզիկը մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որն արդեն … Read more

Հայ մարմնամարզիկի ազգանունով նոր տարր կլինի սպորտային մարմնամարզությունում

Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Համլետ Մանուկյանը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում պատմական նվաճման է հասել։ Մանուկյանը հաջողությամբ հաղթահարել է նժույգ թափեր վարժության որակավորման փուլը և դուրս եկել եզրափակիչ։ 17-ամյա մարզիկը մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որն արդեն պաշտոնապես կկրի նրա ազգանունը՝ «Մանուկյան»։ Հայ մարմնամարզիկներից իրենց անունով տարրեր … Read more

Ունիվերսիադա․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր — Armsport.am

Գերմանական Էսեն քաղաքում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը դարձել է ոսկե մեդալակիր։ Մանուկյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչում վաստակել է 14.933 միավոր և հռչակվել մրցաշարի հաղթող։ Նույն վարժության եզրափակիչում մեր մյուս ներկայացուցիչը՝ Մամիկոն Խաչատրյանը, զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։