📷 Հայ կարատեիստների փայլուն ելույթը Լեհաստանում. 12 մեդալ՝ Աշխարհի առաջնությունից

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Կիոկուշին կարատեի 2025 թվականի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները գրանցել են տպավորիչ արդյունքներ։

Նոյեմբերի 28-30-ը անցկացված հեղինակավոր ստուգատեսին մասնակցել է շուրջ 1400 մարզիկ 40 երկրից։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ, մրցավայր էր մեկնել 50 հոգանոց պատվիրակությամբ։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը հայրենիք է վերադառնում 12 մեդալով՝ 2 ոսկե, 4 արծաթե և 6 բրոնզե։

Աշխարհի չեմպիոնի կոչմանն են արժանացել՝

  • Հովհաննես Սարգսյանը
  • Էդուարդ Ղահրամանյանը

Արծաթե մեդալակիրներ են դարձել՝

  • Հայկ Միսակյանը
  • Էրիկ Կոստանդյանը
  • Էլեն Եփրեմյանը
  • Արկադի Կիրակոսյանը

Պատվո հարթակի 3-րդ աստիճանին են կանգնել՝

  • Բորիս Պետրոսյանը
  • Նարեկ Կիրակոսյանը
  • Արթուր Մելքոնյանը
  • Հուսիկ Հեբոյանը
  • Հակոբ Բաղդասարյանը
  • Ալեն Եգորյանը

Leave a Comment