Խաչիկ Գալստյանի խափանման միջոցը փոխվեց – Live News

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի խափանման միջոցը փոխվել է, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Խաչիկ Գալստյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը քննելով դատարանը (դատավոր Ս. Դադոյան) որոշեց կիրառել տնային կալանք խափանման միջոցը: 2 օրից Խաչիկը կլինի տանը»,-գրել է նա:

Հիշեցնենք՝ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը 2 ամսով կալանավորվել էր։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝«Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էր 8 անձ։

Leave a Comment