Պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց 1 ամսով
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափաման միջոցը մնաց անփոփոխ: Նա կմնա տնային կալանքում: Այս մասին տեղեկանում ենք նիստից: Նիստի նախագահող Կարեն Ֆարխոյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը: «Արթուր Սարգսյանը կմասնակիցի ԱԺ նիստերին ` ոստիկանության ուղեկցությամբ»,–ասել է Ֆարխոյանը։