Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով. Խաչիկ Գալստյան

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը «Արմավիր» ՔԿՀ-ից նամակ է գրել, որտեղ ասվում է

«Արմավիր» ՔԿՀ խցում բարձրաձայն ոգեւորությամբ Նարեկացի եմ կարդում: Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու հետեւյալ տողերով.

Երախտավորը տխրել է սաստիկ,
Իսկ նենգ բանսարկուն ցնծում է ուրախ.
Թախծում է գունդը հրեշտակների,
Սատանան՝ պարում լիրբ հռհռոցով.
Ողբերի մեջ է զորքը վերնական,
Ստորինները բերկրում են զվարթ.
Մահ տարածողի մթերանոցը լցված է բերքով,
… Զվարճանում է նեռը նենգաբար,
Գոռոզի ժանգն է ժամանել ժանտիս»:

Leave a Comment