🎥 Ինտերը հաղթեց Պարմային՝ ամրապնդվելով առաջին հորիզոնականում․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Պարմայի» դարպասը (2-0)։ «Ներաձուրիի» կազմում գոլերով աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն և Մարկուս Թյուրամը՝ համապատասխանաբար 42-րդ և 90+8-րդ րոպեներին։ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և ամբողջ հանդիպում անցկացրեց։ Այսպիսով, Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերը» վաստակած միավորների քանակը … Read more

🎥 Նապոլին խուսափեց պարտությունից վտանգավոր գոտում գտնվող Վերոնայի դեմ խաղում

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» սեփական հարկի տակ գոլառատ ոչ-ոքի խաղաց վտանգավոր գոտում գտնվող «Վերոնայի» հետ (2-2)։ Առաջին խաղակեսից հետո նեապոլյան ակումբը պարտվում էր երկու գոլի տարբերությամբ։ Հյուրերի կազմում նախ 16-րդ րոպեին հաշիվը բացել էր Մարտին Ֆրեսեն, ապա 27-րդ րոպեին այն կրկնապատկել էր Գիֆտ Օրբանը՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը … Read more

Ա Սերիա․ Պարմա – Ինտեր․ մեկնարկային կազմեր — Armsport.am

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Էնիո Տարդինի» մարզադաշտում կհյուրընկալվի «Պարմային»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ «Պարմա»․ «Ինտեր»․

🎥 Ա Սերիա. Յուվենտուսի, Ռոմայի և Կոմոյի արտագնա խոշոր հաղթանակները — Armsport.am

Իտալիայի առաջնության 2025/2026 մրցաշրջանի 19-րդ տուրում կայացել են մի շարք հանդիպումներ, որոնցում հյուրընկալվող թիմերը վստահ ելույթներ են ունեցել և միավորներ վաստակել մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականների համար պայքարում։ «Սասուոլո» 0։3 «Յուվենտուս» [տեսանյութ] Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս ջախջախիչ հաղթանակ է տարել «Սասուոլոյի» նկատմամբ «Մապեի» մարզադաշտում։ Հանդիպման հաշիվը բացվել է 16-րդ րոպեին, երբ տանտերերի պաշտպան Տարիկ Մուհարեմովիչը գրավել է … Read more

Մխիթարյանի թիմակիցը համաձայնել է տեղափոխվել թուրքական ակումբ — Armsport.am

Միլանի «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին սկզբունքային համաձայնություն է տվել կարիերան Թուրքիայում շարունակելուն։ Ֆուտբոլիստը պատրաստ է ընդունել «Գալաթասարայի» առաջարկը և դեմ չէ ակումբային գրանցումը փոխել հենց ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ըստ Sky Sport Italia-ի տեղեկությունների՝ ստամբուլյան ակումբը ծրագրում է գործարքը ձևակերպել վարձակալական հիմունքներով՝ 5 միլիոն եվրո արժեքով, որը կներառի տրանսֆերի պարտադիր գնման պայման՝ 30 միլիոն … Read more

Կտրուկ շրջադարձ. Բարսելոնան դիմել է Ալ-Հիլալին՝ Կանսելուի տրանսֆերի հարցով

«Բարսելոնան» պաշտոնական առաջարկ է ներկայացրել սաուդական «Ալ-Հիլալին»՝ պաշտպան Ժոաու Կանսելուի տեղափոխության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը ծրագրում է վարձակալել պորտուգալացի ֆուտբոլիստին՝ պարտավորվելով վճարել նրա աշխատավարձի միայն փոքր մասը։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե «Ինտերը» և «Ալ-Հիլալը» բանավոր համաձայնության են եկել պաշտպանի՝ միլանյան ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու … Read more

🎥 Սերիա Ա․ Մխիթարյանի Ինտերը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ — Armsport.am

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բոլոնիային» և վստահ հաղթանակ տարավ։ Միլանում կայացած հանդիպումն ավարտվեց 3։1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ «Ներաձուրիների» կազմում գոլերով աչքի ընկան Պյոտր Զելինսկին, Լաուտարո Մարտինեսը և Մարկուս Տյուրամը։ Հյուրերի միակ գնդակը հեղինակեց Սանտյագո Կաստրոն։ Հանդիպմանը մասնակցեց նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Նա խաղը սկսեց պահեստայինների նստարանին և խաղադաշտ … Read more

🎥 Երեք կարմիր քարտ և թեժ վերջաբան․ Նապոլին Օլիմպիկոյում հաղթեց Լացիոյին

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց Հռոմի «Լացիոյի» դարպասը (2-0)։ Նեապոլցիների կազմում գոլերով աչքի ընկան Լեոնարդո Սպինացոլան և Ամիր Ռահմանին՝ համապատասխանաբար 13-րդ և 32-րդ րոպեներին։ Հանդիպման հետագա հատվածում գլխավոր մրցավար Դավիդե Մասան ստիպված եղավ երեք կարմիր քարտ ցույց տալ։ Նախ 81-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ ու խաղադաշտը լքեց … Read more

Բարսելոնա՞, թե՞ Ինտեր․ հայտնի է Կանսելուի հաջորդ կանգառը — Armsport.am

Սաուդական «Ալ-Հիլալի» աջ պաշտպան Ժոաու Կանսելուն շատ մոտ է միլանյան «Ինտեր» վերադառնալուն։ Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ կողմերն արդեն համաձայնության են եկել վարձակալության պայմանների շուրջ։ Ըստ աղբյուրի՝ արաբական ակումբը համաձայնել է հոգալ 31-ամյա պորտուգալացու աշխատավարձի մեծ մասը մինչև մրցաշրջանի ավարտը։ «Ալ-Հիլալը» կվճարի 4,5 միլիոն եվրո, իսկ «Ինտերը» կես տարվա համար կվճարի 3 միլիոն … Read more

🎥 Ոչ-ոքի Թուրինում․ Յուվենտուսն ու Լեչեն չպարզեցին հաղթողին — Armsport.am

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Լեչեի» հետ (1-1)։ Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը՝ առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին․ աչքի ընկավ Լամեկ Բանդան։ «Բիանկոներիի» կազմում պատասխան գոլը խփեց Ուեսթոն Մակքենին։ Այս խաղից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր։ Թուրինցիները 33 միավորով 5-րդն են, իսկ «Լեչեն»՝ 17 միավորով 16-րդը։ Հանդիպման գոլերը՝ … Read more