🎥 Ռոման Օլիմպիկոյում հաղթեց Ջենոային՝ բարձրանալով լավագույն քառյակ — Armsport.am

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Ռոման» «Օլիմպիկո» մարզադաշտում վստահ հաղթանակ տարավ «Ջենոայի» նկատմամբ (3-1): «Գայլերի» կազմում գոլերով աչքի ընկան Մատիաս Սուլեն, Մանու Կոնեն և Էվան Ֆերգյուսոնը՝ համապատասխանաբար 14-րդ, 19-րդ և 31-րդ րոպեներին։ Հյուրերի միակ գոլը 87-րդ րոպեին խփեց Ջեֆ Էխատորը։ Այսպիսով, այս խաղից հետո Կլաուդիո Ռանիերիի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 33-ի և բարձրացավ լավագույն … Read more

🎥 Սերիա Ա․ Վլահովիչի գոլը հաղթական էր Ջենոայի հետ խաղում — Armsport.am

Իտալիայի առաջնության 2-րդ տուրի արտագնա խաղում «Յուվենտուսը» 1:0 հաշվով հաղթեց «Ջենոային»։ Միակ գոլը խփեց հարձակվող Դուշան Վլահովիչը։ Տուրի մեկ այլ խաղում «Տորինոն» և «Ֆիորենտինան» գոլեր չխփեցին՝ ավարտելով հանդիպումը ոչ-ոքի։

Պաշտոնական․ Բելգիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Միլան — Armsport.am

«Միլանը» իր պաշտոնական կայքում հայտարարել է Բելգիայի հավաքականի պաշտպան Կոնի Դե Վինտերի տրանսֆերի մասին։ Ֆուտբոլիստը «ռոսոներիների» ճամբար է տեղափոխվել «Ջենոայից»։ Նշվում է, որ կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր՝ մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստի տեղափոխությունը «Միլանի» համար արժեցել է 20 միլիոն եվրո։ 23-ամյա խաղացողը միլանյան գրանդի կազմում հանդես կգա 5 համարի մարզաշապիկով։

📷 Կանանց Սերիա Ա-ում նոր աստղ է ծագում. Ալիշա Լեմանը այլևս մենակ չէ — Armsport.am

Կանանց ֆուտբոլային աշխարհում նոր անուն է գրավում ուշադրությունը. շվեդ հարձակվող Ալիսա Սյոնդերգորը դառնում է իտալական «Ջենոայի» նոր սենսացիան։ 22-ամյա Սյոնդերգորը Շվեդիայի ազգային հավաքական է հրավիրվել դեռևս 15 տարեկանում, իսկ այժմ նրա կարիերան շարունակվում է Իտալիայի Սերիա Ա-ում։ Նա Instagram-ում ունի շուրջ 58,800 հետևորդ և ակտիվորեն շփվում է երկրպագուների հետ։ Շվեդ ֆուտբոլիստուհին համարվում է արժանի մրցակից … Read more

🎥 Նապոլին կարևոր միավորներ կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով Ջենոայի հետ — Armsport.am

«Նապոլին» սեփական հարկի տակ ոչ-ոքի (2:2) խաղաց «Ջենոայի» հետ Ա Սերիայի 36-րդ տուրի խաղում։ Տանտերերի կազմում գոլ խփեցին Ռոմելու Լուկակուն և Ջակոմո Ռասպադորին։ Հյուրերի կողմից աչքի ընկավ Յոհան Վասկեսը, իսկ «Նապոլիի» դարպասապահ Ալեքս Մերեթը գրանցեց ինքնագոլ։ «Նապոլին» 78 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ 1 միավոր առաջ անցնելով «Ինտերից»։ «Ջենոան» 40 միավորով 13-րդն է։ … Read more