Միլանի «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին սկզբունքային համաձայնություն է տվել կարիերան Թուրքիայում շարունակելուն։ Ֆուտբոլիստը պատրաստ է ընդունել «Գալաթասարայի» առաջարկը և դեմ չէ ակումբային գրանցումը փոխել հենց ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ըստ Sky Sport Italia-ի տեղեկությունների՝ ստամբուլյան ակումբը ծրագրում է գործարքը ձևակերպել վարձակալական հիմունքներով՝ 5 միլիոն եվրո արժեքով, որը կներառի տրանսֆերի պարտադիր գնման պայման՝ 30 միլիոն եվրոյի դիմաց: Ֆուտբոլիստի համաձայնությունը ստանալուց հետո թուրքական կողմը պատրաստվում է պաշտոնական առաջարկ ուղարկել «Ինտերի» ղեկավարությանը։
Հատկանշական է, որ Ֆրատեզիի հնարավոր հեռանալը չի փոխի միլանյան ակումբի տրանսֆերային ռազմավարությունը։ «Ինտերում» կարծում են, որ ընթացիկ կազմը բավականաչափ հավասարակշռված է, և չեն ծրագրում շտապ կարգով նոր ֆուտբոլիստների ձեռք բերել՝ կիսապաշտպանին փոխարինելու համար։